01 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Հին ու նոր խոսնակներ նախարարություններում

Ըստ տրանսպորտի եւ կապի նախարարության կայք-էջի, նախարար Գագիկ Բեգլարյանի մամուլի խոսնակ է նշանակվել Անժելա Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ նա հերքել էր տեղեկությունն ու Henaran.am-ի հետ զրույցում նշել, որ ինքը առաջարկ չի ստացել:

Նշենք, որ նախարար  Գագիկ Բեգլարյանի քաղաքապետ աշխատած տարիներին Անժելա Մարտիրոսյանը  Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ  լրատվության վարչության պետն էր:

 

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մամուլի խոսնակ Քրիստինե Սուքիասյանը եւս ազատվել է պաշտոնից: Նա համատեղությամբ “Կենտրոն” հեռուստաընկերությունում էր  աշխատում եւ հիմա լրիվ տեղափոխվել է հեռուստաեսություն: Գյուղնախարարի խոսնակ կնշանակվի Անի Սմբատյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ