11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Ռուբենհայրապետյաններն են որոշում` պատժել- չպատժել, ծեծել -չծեծել. ազգագրագետ

“Հենց այն,  որ Ռուբեն Հայրապետյանը հասարակության եւ իշխանության կողմից հարգանքի է արժանանում, եւ պատգամավորներից Շուշան Պետրոսյանն ասում է, որ Ռուբեն Հայրապետյանը պետք է պատժի այդ տղաներին, խոսում է մեր հասարակության պատկերացումների մասին”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Ազգագրագետը տարակուսանք է հայտնել, թե ինչու պիտի բացահայտ քրեական գործի համար պատժի Ռուբեն Հայրապետյանը:

“Ռուբենհայրապետյաններն են որոշում`  պատժել-չպատժել, ծեծել -չծեծել”,-արձանագրեց ազգագրագետը եւ հավելեց. ” Եթե նույնիսկ դա էդպես չէ,  մենք այդպես ենք համոզված, սա արդեն վերաբերմունք է””:

Հրանուշ Խառատյանը նշեց, որ ԶԼՄ-ների շնորհիվ “Հարսնաքար”-ի միջադեպը լայն արձագանք ստացավ: “Անկասկած կեղծիք կլինի, ես խորապես վստահ եմ, որ նորմալ դատ չի գնալու, բայց որքան շատ ճնշում լինի, այնքան լավ  կլինի”,-կարծիք հայտնեց ազգագրագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ