15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք զբաղված ենք ինքնասպանությամբ

Ինքնասպանությունները, դաժան սպանությունները, մանկապղծության, ծերերի բռնաբարության դեպքերը մեր կյանքի անբաժան մասն են դարձել, եւ տեղեկատվության մի փոքր մասն է, որ մենք ստանում ենք, այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նա նշեց, որ այս խնդիրների հետ կապված որեւէ լուրջ հետազոտություն արված չէ, որ վեր հանի պատճառները: Հրանուշ Խառատյանը կոչ արեց պատկան մարմիններին նման հետազոտություն պատվիրել:

“Ինքնասպանությունն ընդհանրապես սոցիալական երեւույթ է` բացի հոգեկան խնդիրներից, որը եւս սոցիալական խնդիր է”, նշեց ազգագրագետը: Ընդհանրացնելով իր իմացած դեպքերը, Հրանուշ Խառատյանն ինքնասպանության պատճառներն այսպես ձեւակերպեց.”Մեր հասարակությունում շատ խորը արմատավորված է նիհիլիզմը, անարդարության զգացողությունը, ագրեսիան, արժանապատիվ ապրելու նկատմամբ հավատի պակասը”:

Հրանունշ Խառատյանը նշեց, որ մենք անելանելի հոգեկան եւ տնտեսական ու սոցիալական մարդկանց խմբերի համար որեւէ ինստիտուցիոնալ առաջարկ չունենք: “Եթե սրան գումարենք, որ հասարակության շարժիչ շերտը արտագաղթի ձեւով Հայաստանից հեռանում է, վակուում է առաջանում, մինչեւ նորից այդ շերտը կայանա: Շատ հասկանալի է, որ այս իրավիճակում հայտնված անհատներն ուղղակի լուծումներ չունեն”,-ասաց բանախոսը:

Հրանուշ Խառատյանը շեշտեց, որ քրիստոնեությունը ինքնասպանությունը դատապարտում է եւ հարցրեց, բայց ի՞նչ է անում Հայ առաքելական եկեղեցին դրա կանխման համար:

Ասուլիսի մյուս բանախոսը` երաժիշտ Արտավազդ Բայաթյանը, կարծիք հայտնեց, որ սուիցիդը մարդու մեջ ի սկզբանե կա, որը դրսեւորվում  է տարբեր ձեւերով, օրինակ, պատերազմներով:

Ըստ նրա, շրջանակը նեղանում է, եւ մարդը ինքնասպանության է դիմում: Արտավազդ Բայաթյանը նշեց, որ չի մեղադրում ինքնասպաններին, ըստ նրա, երբ մարդուն ի ծնե ասում են, որ դու մեղավոր ես ծնվել, ապա նա ինքնասպանությանը շատ մոտ է:

Արտավազդ Բայաթյանի խոսքով, Հայաստանից գնացողները, եթե չգնային երկրից, կարող էին դիմել ինքնասպանության:  “Այն ինքնասպանները, որոնց մենք այսօր պետք է տեսնեինք, նրանք մեկնել են այս երկրից եւ փառք Աստծո, որ մեկնել են”,-նշեց նա եւ հավելեց, որ ինքնասպանության կդիմի այն մարդը, որին բանկերը թալանել են, որին  զրկել են տնից, որն իրեն իր երկրում ոչ պիտանի է զգում:

“Մենք զբաղված ենք ինքնասպանությամբ, պարտադիր չէ` ես այսօր ինձ կախաղան հանեմ”,-նշեց բանախոսը: Արտավազդ Բայաթյանը հայտարարեց, որ ինքը ներքուստ կողմ է էվթանազիային, ըստ նրա, այսօր հասարակությունը ցույց է տալիս, թե ծայրահեղ հիվանդ մարդիկ իրեն պետք են, բայց, ըստ նրա ,իրականում դա այդպես չէ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ