21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Նանսենի այգու շուրջ կրքերը թեժանում են

Այսօր առավոտյան Նոր Նորք վարչական շրջանի բնակիչները նամակ են հանձնել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունով: Նամակում ասվում է.

‘Մենք` Նոր-Նորքի բնակիչներս, տեղեկանալով, որ վաղը քաղաքապետարանի շենքի դիմաց որոշ մարդկանց կողմից, ովքեր իրենց հորջորջել են որպես բնության պաշտպաններ եւ զբաղված են շահարկումներով, նախապատրաստվում են բողոքի ակցիա ընդդեմ Նանսենի անվան թանգարանի շինարարության, որոշեցինք հանդես գալ նախաձեռնությամբ եւ ստորագրահավաք անցկացնել ` ի պաշտպանություն թանգարանի կառուցման:

Մեկ օրվա ընթացքում մենք`թաղամասի բնակիչներս, հավաքել ենք հազարից ավելի ստորագրություններ, որոնք դեռ շարունակվում են եւ մենք պարբերաբար դա կներկայացնենք Ձեզ, որով փաստում ենք, որ համայնքի բնակչությունը ոչ միայն ողջունում է նախաձեռնության հեղինակներին, այլեւ պատրաստ է հասարակական աջակցությամբ օժանդակել թանգարանի կառուցման աշխատանքների իրականացմանը:

Կից  ներկայացնում ենք ստորագրող քաղաքացիների անուն-ազգանունները եւ նրանց հեռախոսահամարները’:

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ