Եվրո-2012-ը նպաստում է սեքս-ինդուստրիայի ծաղկմա՞նը /վիդեո/

“Femen” շարժման ակտիվիստները հերթական կիսամերկ ակցիան են անցկացրել Կիեւում, այս անգամ այն ուղղված է Եվրո-2012-ին: Նրանք բարձրացել են “Օլիմպիական” մարզադաշտի ճաղերին եւ պարզել “FUCK EURO-2012” գրությամբ պաստառներ:
Ակտիվիստները հայտարարել են, որ “Եվրո-2012”-ի պատճառով ծաղկում է ապրում սեքս-ինդուստրիան եւ տարածվում է հարբեցողությունը:
“ՈՒԵՖԱ”-ն համառորեն չի ցանկանում ընդունել իր մեղքը սեքս-ինդուստրիայի զարգացման հարցում, չնայած այն բանին, որ “Օլիմպիական” մարզադաշտն ամբողջությամբ շրջապատված է հասարակաց տներով, որոնք կառուցվել են հատուկ Եվրո-2012-ի շրջանակներում”,-պնդում են շարժման ակտիվիստները:
http://youtu.be/VerLDKrpxgk