22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Չկա այնպիսի ուժ, որ հաղթի ինձ. Մարկն ապաքինվում է

Շոումեն Մարկ Սաղաթելյանն ու երգիչ Թաթա Սիմոնյանի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը շարունակում են գտնվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում:

Հիվանդների վիճակը, ինչպես Henaran.am-ին փոխանցում են բժիշկները,  կայունանում է, բժիշկները դրական տեղաշարժ են նկատում, թեեւ դեռեւս պարզ չէ,թե երբ նրանց կտեղափոխեն հիվանդասենյակ: Համեմատաբար ծանր է Գրիգոր Նազարյանի վիճակը:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին, ժամը 01.35-ին սահմաններում, Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում  դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են ՛՛Оպել՛՛ մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշի եւ ՛՛Ֆոլքսվագեն՛՛մակնիշի 14 ՏՕ 811 համարանիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում  ՛՛Ֆոլքսվագեն՛՛-ի վարորդ` 41-ամյա Գրիգոր Նազարյանը եւ ուղեւոր՝ 41-ամյա Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Henaran.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Մարկ Սաղաթելյանը կոնքազդրային հոդի վիրահատության է ենթարկվել: Շոումենն այսօր “Ֆեյսբուք” սոցիալական կայքի իր էջում գրել է. ’’Ընկերներ, բոլորին ահռելի շնորհակալություն աջակցության համար: Ես շարքում եմ: Չկա այնպիսի ուժ, որ հաղթի ինձ, երբ կողքիս այսպիսի ընտանիք եւ ընկերներ կան: Բոլորիդ սիրում եմ”:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ