22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մայրը երեխաներին նետել է պատուհանից /վիդեո/

Մերձմոսկվայում գտնվող Դոլգոպրուդնի քաղաքում կրկնակի սպանություն է իրագործվել` անհավանական իր դաժանության աստիճանով, տեղեկացնում է “Эхо Москвы”-ն:

28-ամյա կինը իր 4 եւ 7 տարեկան որդիներին նետել է էլիտար բազմահարկի 15-րդ հարկից: Ստացված կոտրվածքներից երեխաները տեղում մահացել են: Ոստիկանության հարցերին պատասխանելիս կինն ասել է, որ երեխաներն իրեն ձանձրացրել էին, եւ ինքը որոշել է ազատվել նրանցից: Ենթադրվում է  նաեւ, որ կինը դաժան սպանությունը կատարել է խանդի հողի վրա, քանի որ կասկածելիս է եղել ամուսնուն դավաճանության մեջ եւ պատրաստվել է բաժանվել նրանից: Սակայն հայտնի է դարձել նաեւ որ մինչ ամուսնությունը նա ինքնասպանւթյան փորձ է կատարել:

Տղաների մահվան պահին նրանց հայրը  վերադառնալիս է եղել աշխատանքային գործուղումից: Հարեւանների խոսքով` ընտանիքը բարեկեցիկ պայմաններում է ապրում:

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Կնոջը սպառնում է մինչեւ նույնիսկ ցմահ ազատազրկում: Առայժմ նա կենթարկվի հոգեբուժական փորձաքննության:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ