15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ է՝ ուրիշ խնդիրներ չկա՞ն. ՀՀԿ փոխնախագահը նեղսրտում է ՛՛Հարսնաքար՛՛-ի թեմայից /վիդեո/

Մեղավո՞ր է, արդյոք, Ռուբեն Հայրապետյանը “Հարսնաքարում” կատարվածի համար : Հարցին, որ լրագրողներն առաջինն ուղղեցին այսօր “Հենարան” ակումբի բանախոսին, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ  Զոհրաբյանն այսպիսի պատասխան տվեց՝ մեղավոր է այնքանով, որքանով՝ ամենքս: Բանախոսի կարծիքով՝ մեզ մոտ դեռեւս ձեւավորված չէ քաղաքացիական հասարակություն, եւ դա իր տարբեր դրսեւորումներն է ունենում:

Իսկ մեղավո՞ր է երկրի ղեկավարն այս բռնությունների համար. ՛՛Բռնության տարբեր դրսեւորումներ կան, եւ պատասխանատվությունը պետք չէ ամբողջությամբ բարդել իշխանության վրա. պատասխանատվությունը երկկողմանի է՝ իշխանություն եւ հասարակություն՛՛:

Իսկ Ռուբեն Հայրապետյանը պատասխանատու՞ է՝ հարցը կրկնեցին լրագրողները՝ նկատելով, որ ՛՛Հարսնաքար՛՛-ի  թիկնապահները  նաեւ նրա անձնական թիկնազորում են, եւ այդ մասին վկայող կադրեր կան:  ՛՛Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ,-պատասխանեց ՀՀԿ փոխնախագահը,- բոլոր այդ աշխատողները պիտի հսկեն անվտանգությունը, եթե հանցագործություն են կատարել՝ պիտի պատժվեն, բայց   ռեստորանատիրոջը մեղադրելը ճիշտ չէ՝ վաղը- մյուս օրն էլ, միգուցե, ես ռեստորան ունենամ, եթե նման բան լինի՝ ի՞նձ եք մեղադրելու…՛՛

՛՛Այս մշակույթն էլ մեզ մոտ խեղված է՝ ուտել- խմելու. մենք միշտ ասում ենք՝ եւրոպացի ենք, իրականում դեռ մնում ենք ասիացի եւ կարող ենք չորրորդ բաժակից հետո կռիվ սարքել՛՛,- նկատեց բանախոսը: Նրա համոզմամբ՝ նման վայրերում անվտանգության աշխատակիցները պետք է ներկաներին կարգի հրավիրելու ուրիշ, քաղաքակիրթ միջոցներ գտնեն, նրանք ծեծելու համար չեն: ՛՛Մշակույթի պակաս կա, ընդհանրացրեց Զոհրաբյանն ու հավելեց՝ ելքը պատժելն է, եւ դա գործում է:

Քննարկվե՞լ է, արդյոք միջադեպը  ՀՀԿ-ում. ՛՛Հատուկ նիստ չի հրավիրվել, բայց բոլորս էլ խոսում ենք՛՛:

Այդ հարցից պետք չէր սկսել ՝ ի վերջո՝ նեղսրտեց ՀՀԿ փոխնախագահը. ՛՛ ի՞նչ է՝ ուրիշ խնդիրներ չկա՞ն՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ