04 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրին վերածվեց համակենտրոնացման ճամբարի …

Մի խումբ գյումրեցիներ բաց նամակ են հղել ՀՀ բարձրագույն ղեկավարությանը, որտեղ ասվում է. “Հարգելի կենտրոնական իշխանություններ, երեկ, երբ Գյումրի այցելեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և պարզ դարձավ, որ գալիք ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրի Վարդան Ղուկասյանը, Գյումրին վերածվեց մեծ համակենտրոնացման ճամբարի: Վերջինիս որդին` Սպարտակ Ղուկասյանը, իր շրջապատի և հոր թիկնապահների հետ միասին սկսել է ահաբեկել […]

Տավուշի սահմանային գյուղում երիտասարդ է վիրավորվել

Henaran.am-ի տեղեկություններով, Տավուշի մարզի Ներքին Կարմիր աղբյուր գյուղում՝ ադրբեջանցիների կրակոցներից վիրավորվել է 25-ամյա մի երիտասարդ: Լուրը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց նաեւ գյուղապետ Մանվել Կամենդատյանը: Նրա խոսքով, շաբաթ օրը, սահմանային գոտում գյուղացիները խոտհունձ էին անում: “Նրանց կրակոցներից բեկորը կպել է Գոռ Փարսյանի ձեռքին, փառք Աստծո, լուրջ բան չկար, նույնիսկ հիվանդանոց չենք տարել: Հիմա Գոռը իրեն լավ […]

Մահացել է Գալյա Նովենցը /վիդեո/

Այսօր, 75 տարեկան հասակում ծանր հիվանդությունից հետո վախճանվել է հայ թատրոնի եւ կինոյի նշանավոր վարպետ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, միջազգային կինոփառատոների մրցանակակիր Գալյա Նովենցը: Ականավոր դերասանուհին իր ստեղծագործական կենսագրությունը սկսել էր 1958 թվականին՝ ավարտելով Երեւանի պետական թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետն ու աշխատանքի անցնելով Կապանի պետական թատրոնում: Այնուհետեւ երկար տարիներ նա աշխատել […]

Հերթական մահը բանակում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը  հայտարարություն է տարածել, որով  տեղեկացնում է բանակում հերթական մահվան դեպքի մասին: “Վանաձորում, այսօր՝ հուլիսի 21-ին, տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի ծառայող 22-ամյա Աշոտ Սարդարյանի հուղարկավորությունը Ուսանողական 10 հասցեից:   Ա. Սարդարյանը ՀՀ զինված ուժերում ծառայում էր արդեն մեկ տարի եւ զորակոչվել էր Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության ֆակուլտետն ավարտելուց […]

Դատարանը չփոխեց Կարեն Արայանի խափանման միջոցը

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը մերժեց  դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդու” Կարեն Արայանի խափանման միջոցը փոխել: Դատական նիստը, Henaran.am-ի տեղեկությունենրո վ տվել է մոտ 4 ժամ: Դատարանը շարունակեց լսել վկաներին, այսօր ցուցմունք տվեց նաեւ Կարենի մայրը՝ Մարինա Արայանը: Եւս մեկ վկա էր ներակայացել դատարան: Հիշեցնենք, որ Կարեն Արայանը մեղադրվում է մեղադրվում […]

Օլիմպիական կրակը փորձել են գողանալ /վիդեո/

Օլիմպիական կրակի էստաֆետայի շրջանակներում  Մեծ Բրիտանիայում տհաճ միջադեպ է գրանցվել: Էստաֆետան գրեթե ընդհատել են, քանի որ ինչ-որ դեռահաս փորձել է ջահակիրի ձեռքից խլել ջահը: Միջադեպը տեղի է ունեցել Քենթ կոմսության Միդսթոուն քաղաքում: Այն պահին, երբ ջահակիրը վազելիս է եղել ամբոխի միջով` ջահը ձեռքին, մի դեռահաս է վազել նրա մոտ` “Ալլահ, Ակբար” ճչալով, եւ փորձել խլել […]

Հայաստանյան հանգիստը թանկ է, բայց մերն է… /վիդեո/

Ամռան այս օրերին բոլորը դեպի հանգիստ են ձգտում: Բնականաբար, ամսական միջին եկամուտ ունեցող ընտանիքները նախընտրում են հանգստանալ Հայաստանից դուրս: Նրանց խոսքով, հայաստանյան հանգստավայրերը ինչքան էլ գեղեցիկ են, բայց թանկ հաճույք են: Henaran.am-ի հետ զրույցում Ջերմուկում հանգստացողներից մեկը նշեց, որ ինչքան էլ թանկ է, բայց նախընտրում է հայրենի եզերքում հանգստանալ եւ բուժվել: Մանրամասները` տեսանյութում:

ԱՄՆ-ում սուգ է հայտարարված

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրում սուգ է հայտարարել` Կոլորադո նահանգի կինոթատրոններից մեկում տեղի ունեցած զանգվածային սպանությունների կապակցությամբ: ԱՄՆ-ի պետական դրոշը ծածանվում է բոլոր հաստատությունների վրա` ներառյալ ռազմական բազաները եւ արտերկրում գտնվող դեսպանատները, եւ կմնան ընդհուպ մինչեւ հուլիսի 25-ի մայրամուտը, գրում է “Росбалт”-ը: Նախագահն ընդհատել է իր նախընտրական ուղեւորությունը եւ վերադարձել  Վաշինգտոն: Նա մտադիր է նիստ […]

Ոստիկանության արձագանքը Henaran.am-ի հրապարակմանը

ՀՀ ոստիկանությունն արձագանքել է Henaran.am-ի հրապարակմանը, որտեղ ներկայացրել էինք ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում  երեկ տիրող իրավիճակը` հերթերն ու կուտակումները: Հրապարակման մեջ ներկայացրել էինք նաեւ քաղաքացիների դժգոհությունը այն առիթով, որ տերմինալը, որով քաղաքացիները վճարում են օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար, չի աշխատել: Ինչպես  Henaran.am-ին պատմել էին քաղաքացիները, տերմինալն սպասարկող համապատասխան աշխատակիցը “ինատ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի