Ցածր ինտելեկտը` դժբախտ լինելու պատճառ

Ցածր ինտելեկտով մարդիկ հաճախ դժբախտ են լինում, պազել են գիտնականները` դիտարկելով ուսումնասիրության ենթարկված 6870 կամավորներին: Հաճախ ցածր ինտելեկտը կապվում է ոչ մեծ եկամուտների, հոգեկան առողջության խնդիրների հետ, ինչն էլ զուգակցվում է երջանկության բացակայության զգացողության հետ:
Ուսումնասիրության ենթարկված անձանց հարցրել են` որքանով են նրանք երջանիկ համարում անցած օրերը` միաժամանակ որոշելով նաեւ նրանց IQ-ն:
Հարցվածների մեծ մասը, ովքեր երջանիկ են համարել անցած օրերը, եղել են այն մարդկանց խմբում, ում IQ-ն 120-129 միավոր է եղել: Իսկ 70-79 միավոր IQ ունեցողներն իրենց “ոչ այնքան երջանիկ” են համարել:
Ուսումնասիրությունն անցկացրած մասնագետներից մեկը նշել է, որ առողջական խնդիրներն ուղղակիորեն կապված են ցածր ինտելեկտի եւ եկամուտների հետ: Նման մարդկանց հաճախակի անհրաժեշտ է օգնություն ամենօրյա գործերում, օրինակ` գնումների եւ տնային գործերի հարցերում, ինչը նրանց առողջական վիճակի վրա բացասաբար է անդրադառնում:
Հետեւաբար` եթե մարդիկ ջանքեր գործադրեն ինտելեկտի զարգացման վրա, ապա հետագայում իրենց ավելի լավ կզգան: