09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

300-900 զբոսաշրջիկ է օրական այցելում Որոտանի կիրճ և Տաթևի ճոպանուղի

Տաթևի ճոպանուղու մերձակայքում որոշվել է կառուցել զբոսաշրջային համալիրներ և հարակից կառույցներ, որոնք թույլ կտան զբոսաշրջիկներին ավելի շատ ժամանակ անցկացնել Որոտանի կիրճում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց RVVZ հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանը:  Նրա հավաստմամբ` 300-900 զբոսաշրջիկ է օրական այցելում Որոտանի կիրճ և Տաթևի ճոպանուղի: Ճոպանուղու շահույթը շատ չէ,  եղածն էլ տրամադրվում է Տաթևի վանական համալիրի վերանորոգմանը:

Հիմնադրամի ծրագրերի մեջ է նաև Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցումը, որը սկսվել է նախորդ տարի: Դրա բացումն, ըստ բանախոսի, նախատեսվում է 2014 թ-ին: Դպրոցում ուսուցումը կլինի վճարովի, օժտված երեխաները կարող են սովորել և կրթաթոշակ ստանալ, դասավանդողները հիմնականում կլինեն արտերկրից, իսկ աշակերտների մի մասը կլինեն Հայաստանից, մյուս մասը` սփյուռքից: Արտակ Մելքոնյանը հույս ունի, որ
Դիլիջանի միջազգային դպրոցը մոտակա տասը տարվա մեջ կարող կհասցնեն այն մակարդակի, որ ներառվի աշխարհի լավագույն քսան դպրոցների մեջ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ