08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հովիկ Աբրահամյանը մեկնաբանել է երեկվա պայթյունը

ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, ի պատասխան NEWS.am-ի հարցի` մեկնաբանել է երեկ` մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի նախընտրական համերգ-հանրահավաքը չդադարեցնելու մասին որոշումը: “Միջոցառումը դադարեցնելը կլիներ իսկակական անխոհեմություն, ես կասեի հանցագործություն: Պատահարից վայրկյաններ անց մենք արագ խորհրդակցեցինք ոստիկանության պատասխանատուների եւ փորձագետների հետ, որոնք միանշանակ  պնդում էին, որ միջոցառումը կանգնեցնելն այդ պահին կարող է հանգեցնել  առավել լուրջ վտանգների: […]

Հայաստանում կա 185 050 հաշմանդամ

“Պաշտոնական տվյալներով Հայաստանում 185.050 հաշմանդամ կա, որոնք ընդգրկված են հաշմանդամների տարբեր խմբերում, իսկ ոչ պաշտոնապես` նրանց թիվը շատ ավելին է”,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց “Փյունիկ” հաշմանդամների միության ՀԿ ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը եւ հավելեց, որ Հայաստանում հաշմանդամների վերաբերյալ բազում օրենքներ կան, սակայն դրանք կյանքի կոչելու անհրաժեշտություն է զգացվում: Սարգսյանը նշեց, որ հաշմանդամների […]

ՌԴ դեսպանատունը ցավակցում է

ՌԴ դեսպանատունը  Հայաստանում խորապես ցավակցում եւ կարեկցում է մայիսի 5-ին Հանրապետության հրապարակում ընթացող համերգ-հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունից տուժածներին եւ նրանց հարազատներին` ցանկանալով շուտափույթ ապաքինում եւ բարեկեցություն:  

Միասնական շտաբին այսօր պատասխան կտրվի. ՍԴ-ն քննարկում է

Այս պահին Սահմանադրական դատարանում քննարկվում է ընտրություններից հետո քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակելն արգելող ԸՕ համապատասխան դրույթը վիճարկող դիմումը, որը ներկայացվել է միասնական շտաբի նախաձեռնությամբ: Հիշեցնենք, որ ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ մասնակցությամբ ստեղծված միասնկան շտաբը, որի նպատակն է վերահսկողություն իրականացնել ընտրությունների նկատմամբ, հանդես էր եկել նման նախաձեռնությամբ, որին միացել է նաեւ “Ժառանգությունը”: Դիմումը, որ ներկայացվել […]

“Աղջիկները գոռում էին` ապուշներին ասում էինք մի ծխեք”. ականատես

Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պայթյունի ականատեսներից մեկը Henaran.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել ցավալի միջադեպը: Մեր զրուցակից երիտասարդը համերգ–հանրահավաքին հետեւել է “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի մոտակայքից: “Մի պահ կրակ էր, ու սկզբից սկսեց` բեմի կողմից մինչեւ վերջ, տեւեց մի չորս վայրկյան”,-պատմեց ականատեսը: Մեր զրուցակցի խոսքով, պայթյունից հետո հավաքվածների մոտ խուճապ է […]

Զոլյանին ներկայացրեցին որպես Վ.Բրյուսովի համալսարանի ռեկտոր

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սուրեն Զոլյանը խոսեց բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության մասին: Ասուլիսի վարողը ներկայացրեց նրան որպես Վ.Բրյուսովի անվ. Լեզվաբանական համալսարանի ռեկտոր եւ Հանրային Խորհրդի անդամ: Ս.Զոլյանը շնորհակալություն հայտնեց իրեն այդպես ներկայացնելու համար, ներկայացնելով այն իրավական հիմքերը, որոնք, ըստ Զոլյանի, “ապացուցում են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գործողությունների անօրինական հիմքերը”: Զոլյանը խոսեց համալսարանական ինքնավարության […]

Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է` 2.484.003

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի    6-րդ հոդվածի 8-րդ մասի` ՀՀ ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թվի նշմամբ: Այսպես. Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է`         2.484.003, որից – այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու […]

Պատրաստվել է ցած նետվել ‘Հաղթանակ’ կամրջից

Մայիսի 4-ին, ժամը 21.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ “Հաղթանակ” կամրջից պատրաստվում է ցած նետվել մոտ 30 տարեկան տղամարդ: Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատը: Տեղում պարզվել է, որ ինքնասպանություն էր ցանկանում կատարել Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակիչ` 1985 թ. ծնված Էդգար Մկրտչյանը: Փրկարարները Է. Մկրտչյանիին տեղափոխել են կենտրոնի ոստիկանության բաժին: Henaran.am-ին […]

76 տուժածից 25-ը վերակենդանացման բաժանմունքներում են

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով  հոսպիտալացված 154 քաղաքացիներից 76-ը մայիսի 5-ին` ժամը 08.30-ի դրությամբ դեռեւս  գտնվում են հիվանդանոցներում, որոնցից 25-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում: Մուրացան բժշկական կենտրոն են տեղափոխվել՝ Հովասափյան Քրիստինե՝ (1995 թ.) միջին ծանրության Զալումյան Մարիամ՝ (18 տ. 1994 թ.) դուրս է գրվել Արսենյան Ալվինա՝ (4 տ. […]

Սրճարանի ծեծկռտուքը քաղաքական չի եղել. Ժողովուրդ

Մայիսի 3-ին, ըստ նախնական տեղեկությունների, Արարատի մարզի Մասիս քաղաքի “Եվրո+” սրճարանում երկու քաղաքական ուժերի միջեւ տեղի է ունեցել բախում: Համաձայն շրջանառվող լուրերի` միջադեպի ընթացքում լսվել են կրակոցներ, մասնակիցներից մեկը` Կարեն Տ.-ն, հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Երեւանի “Գրիգոր Լուսավորիչ” հիվանդանոց: Այս մասին գրում է “ժողվուրդ”-ը, որի թղթակիցը եղել է  դեպքի վայրում: Բնակիչների հետ զրույցից պարզվել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի