15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե նման լածիրակներին դատեն …

‘Ինչքան անասուն պետք է լինել, որ քո սրբություններիդ արժեքն ու նրանցից քո հեռավորությունը չիմանաս: Տեսնես` դրանց երակներում ինչ արյուն է հոսում: Եթե նման լածիրակներին դատեն, հաստատ չեմ պաշտպանի ոչ մի կերպ: Դրանք պետք է հասարակությունից մեկուսացված լինեն, քանի որ հասարակության հետ ընդհանրապես կապ չունեն’,-այս մեկնաբանությունն է տվել ‘Ժառանգության’ անդամ Ստեփան Սաֆարյանը այն մարդկանց, ովքեր վնասել են Մհեր Մկրտչյանի արձանը: Վերջինիս տակառիկն այլևս տեղում չէ:

Այս անխիղճ քայլը ֆեյսբուքում նոր քննարկումների առիթ է դարձել և ֆեյսբուքյան օգտատերերի վրդովմունքն է հարուցել: Մի քանի այլ օգտատերեր ևս, ինչպես Ստեփան Սաֆարյանը, վրդովված են, որ որոշներն ուղղակի չեն հասկանում ‘Մեծ մարդ’ բառի իմաստը և անում են այն, ինչ ‘խելքներին փչում է’: Մեկ այլ ֆեյսբուքցի էլ գրում է,  որ ինքն ամաչում է իր հայրենակիցների կատարած քայլի համար.

‘Այսօր շվեյցարացի հյուրերիս հետ մեկնել էի Էջմիածին, որտեղ, բնականաբար, ցույց տվեցի Ջուղայի փրկված խաչքարերը՝ բնականաբար ներկայացնելով գերեզմանատան թշվառ պատմությունը: Մեծ հուզմունք կար նրանց մոտ, երբ պատմում էի ադրբեջանական վանդալիզմի ”ձեռքբերումների” մասին: Մի պահ անգամ, հասկացա, որ ողջ արգահատանքս դեպի էդ ազգ կոչվածը փոխանցվեց հյուրերիս, ու նրանք էլ վարակվեցին իմ հայրենասիրությամբ: Երեկօյան եկանք հյուրանոց ՝ Golden Tulip Yerevan:

Գալով տուն` իմացա Ֆրունզիկի արձանի Ոդիսականը, որը գտնվում է վերոնշյալ հյուրանոցի առջև: Հիմա չգիտեմ, ինչ եմ ասելու նրանց առավոտյան, ինչպես եմ արդարանալու’,-գրում է Յաշա Սոլոմանյանը:

Սակայն ի տարբերություն այս օգտատերերի` մյուսներն այս քայլի հետևում ոչ թե անխղճություն ու վանդալիզմ են տեսնում, այլ քաղաքական խաղ: Շատերը կարծում են, որ նման կերպ փորձ է արվում հանրության ուշադրությունը շեղել Վարդան Օսկանյանի գործից, ում մեղադրում են փողերի լվացման մեջ:

Ֆեյսբուքցիների 3-րդ խմբի ուշադրությունն էլ ոչ թե նման կերպ վարվողների արարքի դրադապատճառների պարզումն ու գուշակություններ անելն է, այլ այն, որ արձանը ‘թքած-կպցրած է’: Ըստ նրանց` եթե արձանն ամուր պատրաստված լիներ, ապա կարելի չէր լինի այն վնասել` պոկելով մեծն Ֆրունզիկի մատը կամ տակառիկը: ‘

Ես չեմ կարծում, որ աշխարհում կգտնվի մի հայ, ով կկոտրի Մհեր Մկրտչյանի արձանը…

Թքած-կպցրած էժան դեկորները արագ վախճան են ունենում…

Շատ հայկական ա, ուզում էին լավ բան անել, ստացվեց ինչպես միշտ… ‘,-գրել է Արա Խազարյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ