15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կանադացի կատակերգուները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գլխին “խաղ են խաղացել”

Կանադացի 2 կատակերգու դերասաններ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի “գլխին խաղ են խաղացել”: Նրանք զանգահարել են գլխավոր քարտուղարին Կանադայի վարաչպետ Սթիվեն Հարպերի անունից եւ մոտ 5 րոպե զրուցել նրա հետ:

Դերասաններից մեկը ներողամտություն է հայցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին չներկայանալու համար` նշելով, որ զբաղված է եղել  իր սանրվածքը սոսինձով հարդարելով: Նա նաեւ խնդրել է գլխավոր քարտուղարին դիմել Հոկեյի ազգային լիգայի հանձնակատար Գարի Բեթմանին եւ աջակցել Քվեբեկի հոկեյի թիմ ստեղծելուն:

Պան Գի Մունի պաշտոնական ներկայացուցիչը խոստովանել է, որ կատակն ստացվել է, սակայն գլխավոր քարտուղարն այն հումորով է ընդունել` միաժամանակ զգուշացնելով, որ նման կատակները նրանից ժամանակ են խլում:

Կատակերգու դերասանները զարմացած են, որ այդքան հեշտ է հաջողվել զանգահարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Նրանք հավատացած են եղել, որ կատակն իրականացնելու համար մի քանի օր կպահանջվի:

Կատակերգուներ Մարկ-Անտուան Օդետը եւ Սեբաստիան Տրյուդելը “հեռախոսային կատակների” մեծ փորձ ունեն: Նախկինում նրանց “զոհն” են դարձել նաեւ Նիկոլա Սարկոզին, Ժակ Շիրակը, Բիլլ Գեյթսը եւ այլ հայտնի անձինք:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ