14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Այսուհետ “Facebook”-ի միջոցով հնարավոր կլինի իրական նվերներ ուղարկել

“Facebook” սոցցանցը ներկայացրել է իր հերթական ծառայությունը, որի միջոցով օգտատերերը կարող են միմյանց նյութական նվերներ ուղարկել: “Facebook Gifts” անունն ստացած ծառայությունն արդեն հրապարակվել է սոցցանցի բլոգում:

Օգտատերը, ում նվեր են ուղարկել, կարող է տեսնել` ինչ տեսք ունի իր նվերը, նրա գույնը, ձեւը եւ համը, եւ նշի հասցեն, որի օգնությամբ նվերը կառաքվի իրեն: Այդ բոլոր գործողություններից հետո “Facebook”-ը նշում է, որ նվերը կուղարկվի “մի քանի օրից”:

Նվերն ստացող օգտատերը ցանկության դեպքում կարող է այլ  ընտրել մեկ այլ նվեր` նույն գնով: Ցանցն առաջարկում է իր ավելի քան 100 գործընկերների ապրանքներից: Այդ  ապրանքների թվում են սնունդը, հագուստը, տնային եւ երեխաների համար նախատեսված պարագաները:

Ծառայությունն առայժմ հասանելի է ԱՄՆ-ի մի քանի քաղաքներում: Առաջիկա ամիսներին այն հնարավոր կլինի այլ տարածքների համար եւս:

“Facebook”-ն իր օգտատերերին վիրտուալ նվերներ տալու հնարավորություն էր տվել 2007-ին, սակայն 2010-ին այդ ծառայությունը փակվեց:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ