“ԲԱՄՕ մետալ”-ը կպղտորի՞ Կապանի ջուրը

“Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը Կապանի քաղաքապետարանում խոսելով ջրամատարակարարման խնդիրների մասին մասնավորապես համաձայնվեց, որ ներկայումս Կապանի մաքրման կայանի աշխատանքը բավարար չէ, եւ անձրեւային եղանակներին մատակարարվող ջուրը պղտոր է լինում:
Մինչեւ տարեվերջ Կապանի մաքրման կայանում կտեղադրվեն նոր սարքավորումներ, որոնք քիմիական մաքրման կենթարկեն ջուրը:
Ինչ վերաբերում է “ԲԱՄՕ մետալ” ընկերության կողմից իրականացվող հանքարդյունաբերական աշխատանքներին, ապա ըստ գլխավոր տնօրենի, առայժմ դրանք վտանգ չեն ներկայացնում ջրի համար: Սակայն որոշ ժամանակ անց, երբ հանքերը շահագործվեն, շատ հնարավոր է նման վտանգների առաջացումը: Սա, Պատրիկ Լորենի խոսքով, չպիտի անհանգստացնի սպառողներին:
“Հայջրմուղկոյուղին” “ԲԱՄՕ մետալ”-ի հետ կնքել է փոխըմբռնման հուշագիր: Ըստ այդմ, ընկերությունը պարտավորվել է վտանգի դեպքում գետային ջրընդունիչի տեղափոխություն կատարել: