ՀԱԿ ակտիվիստների բողոքը քննվում է Վերաքննիչ դատարանում (լրացված)
ՀՀ Վերաքննիչ դատարանում այսօր դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ այսօր սկսվեց Առաջին ատյանի դատարանի կողմից մինչեւ վեց տարի ազատազրկման դատապարտված ՀԱԿ չորս երիտասարդների՝ Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի և Արտակ ԿարապետյանիՎերաքննիչ ներկայացրած բողոքի քննությունը:
Ինչպես դատարանից հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, դատարանը գնաց 20 րոպե ընդմիջման, քանի որ ակտիվիստներից միայն երկուսն էին ներկայացել: Ուշացումով մոտեցավ Սարգիս Գևորգյանը:
Դատարանում են նաև ՀԱԿ անդամներ, շարքային քաղաքացիներ, ովքեր ահանջում են արդար դատ չորս երիտասարդների համար: Դատարանում է նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Հավելենք նաև, որ դատարանի դիմաց ՀԱԿ անդամները պիկետ են կազմակերպել:
13:00
Նշենք, որ դատարանում բավական լարված վիճակ է: Դատի նախագահողը անընդհատ նկատողություններ է անում: Արմեն Դանիելյանը նկատողություն արեց ամբաստանյալներին, որոնք, ըստ դատավորի, հեգնանքով են մոտենում իր խոսքերին:
Ըստ ընդհանուր իրավասության դատարանի՝ Տիգրան Առաքելյանը մեղավոր է ճանաչվել և ազատազրկման է դատապարտվել վեց տարի ժամկետով: Մյուս ամբաստանյալները ևս դատապարտվել են ազատազրման. Արտակ Կարապետյանը դատապարզվել է երեք տարի , Սարգիս Գևորգյանը՝ երկու տարի,Դավիթ Կիրամինջյանը երկու տարի ժամկետներով ազատազրկման:
13:24
Մեղադրյալները դատարանին հայտնեցին, որ իրենց չի ծանուցվել, որ այսօր Վերաքննիչ դատարանում քննվելու է իրենց բողոքը: ՛՛Ֆեյսբուքով ենք տեղեկացել՛՛,-ասացին Սարգիս Գևորգյանն ու Արտակ Կարապետյանը:
Ստեփան Ոսկանյանն իր խոսքում ներկայացրեց մի քանի փաստարկներ, որոնք ըստ փաստաբանի, արդարացնում են իրենց բողոքի իրավացիությունը:
Ոսկանյանի խոսքերով՝ տուժած ոստիկաններն անմարդկային վերաբերմունք են ցույց տվել երիտասարդների նկատմամբ: Տիգրան Առաքելյանին ևս վնասվածք է հասցվել:
՛՛Նրանց իրավունքները չեն բացատրվել, և չեն էլ ասել, թե ուր են բերման ենթարկում և ինչ նկատակով: Դատարանն անտեսել է ոստիկանների վարքագիծը՝ նրանց կողմից բռնության գործադրումը ամբաստանյալների նկատմամբ և իրենց ծառայության չարաշահումը: Նրանց հանցանքի դատապարտելը տեղի է ունեցել քրեական օրենքի խախտումով: Խախտվել են Սահմանադրության տասնինը և Մարդու իրավունքների կոնվենցիայի վեցերորդ անկողնակալության մասին հոդվածները՛՛:
16:01
Վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց հետաձգել դատը: Պատճառը ՀԱԿ ակտիվիստների պաշտպան Ստեփան Ոսկանյանի ծանրաբեռնվածությունն էր: Հաջորդ դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը պետք է ներկայացնի իրենց կողմի դիրքորոշումը: Դատական նիստը կշարունակվի հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00-ին: