02 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shopping-ը փրկում է սթրեսից

Աշխատանքային   ռիթմին  պետք  է  աստիճանաբար վերադառնալ  դեպրեսիաներից  խուսափելու  համար:  Այսպիսի խորհուրդ այսօր լրագրողների հետ հանդիպմանը տվեց հոգեբանական գիտությունների դոկտոր Ռուբեն Պողոսյանը: ‘’Հանգստից  հետո  աշխատանքի անցնելը մարդու համար  դժվար է, ուստի   դա  պետք  է  անել  աստիճանաբար:  Սթրեսից  խուսափելու  համար   կարող  եք  նոր  հագուստներով  ուրախացնել  ինքներդ  ձեզ:  Այս  դեպքում  գնումների  գնալը  արդարացված  տարբերակ է», – շեշտեց  Պողոսյանը: […]

Ընտրակաշա՞ռք Արթիկում. պատգամավորը մեղադրում է Henaran.am-ին

Henaran.am-ի տեղեկություններով` անցած գիշեր Արթիկի քաղաքապետի թեկնածու, Արթիկի սոցապահովության ծառայության պետ  ՀՀԿ-ական  Արսեն Աբրահամյանի կողմնակիցներն ընտրակաշառք են բաժանել: Ըստ մեզ հասած լուրերի, նրանց մեջ եղել են նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանն ու նրա հայրը: Այդ մասին ահազանգ է ստացել նաեւ ոստիկանությունը: Ինչպես Henaran.am-ին հաջողվեց ճշտել ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրներից, ահազանգը ստանալուն պես իրավապահները  եղել են […]

Այսօր Լրագրողների համերաշխության միջազգային օրն է /վիդեո/

Սեպտեմբերի 8-ին ավանդաբար նշվում է Լրագրողների համերաշխության միջազգային օրը: Այս օրն ընտրվել է ի պատիվ չեխ լրագրող Յուլիուս Ֆուչիկի, ով մահվան է դատապարտվել հիտլերյան վարչակազմի կողմից 1943-ի սեպտեմբերի 8-ին: Ֆուչիկի “Ռեպորտաժ` ծխնին պարանոցին” գիրքը, որը նա գրել է բանտում, թարգմանվել է 70 լեզուներով:Լրագրողների համերաշխության միջազգային օրը ԶԼՄ-ների աշխատակիցների համերաշխության միջազգային օրն ընդունվել է 1958-ին Բուխարեստում` Լրագրողների միջազգային […]

Պայթեցման աշխատանքներ կրկեսի շենքում

  Այսօր Երևանի կրկեսի վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով՝ կրկին պայթեցման աշխատանքներ կիրականացվեն Ագաթանգեղոսի 1 հասցեում: Ժամը 15.30-ից մինչև ժամը 16.30-ը կդադարեցվի երթևեկությունը Ագաթանգեղոսի փողոցում՝ Խորենացի-Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից մինչև Խորենացի փողոց-Արշակունյաց պողոտա խաչմերուկ հատվածները: Հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: Henaran.am –ին տեղեկացնում  են ՀՀ ոստիկանության  լրատվության  և  հասարակայնության հետ  կապերի  բաժնից:

“Զոռով քաղաքապետ չեմ լինելու…”. Հակոբջանյան

 Սիսիանում եւս այս կիրակի թեժ է լինելու: Քաղաքապետի ընտրություններում առաջադրված 3 թեկնածուներից պայքարը ծավալվելու է Սիսիանի քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի  Հակոբջանյանի եւ ՀՅԴ-ական Տիգրան Պողոսյանը: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ,  Սիսիանի քաղաքապետը  հանդիպելով   թիվ  2 մանկապարտեզի  աշխատակիցներին` հորդորել է իրեն ընտրել, հակառակ դեպքում  բոլոր աշխատողներին կազատի: “Չընտրվեմ էլ, մեկ ա մինչեւ նոյեմբեր ես  եմ լինելու քաղաքապետը”,-զգուշացրել է Հակոբջանյանը: […]

Բրյուսովի ռեկտորը զարմացավ ու խոստացավ

“Ինչպես կարող է Զոլյանի անունը նշված լինի՞ որպես ռեկտոր”,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում այսօր զարմացած հարցրեց Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր  Գայանե Գասպարյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Henaran.am-ը նշել էր, որ Զոլյանին կարծես չեն ուզում հրաժեշտ տալ, քանի որ համալսարանի պաշտոնական կայք-էջում որպես ռեկտոր նշված է Սուրեն Զոլյանի անունը: Տիկին Գասպարյանը, բնականաբար բացեց կայք-էջը, նկատեց […]

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության փոխնախարարի հետ

Սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ  Տոնոյանը Մոսկվայում հանդիպեց իր պաշտոնակցի` ՌԴ պաշտպանության փոխնախարար Անտոնովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-ռուսական երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ս.թ. սեպտեմբերի 15-ից- 19-ը Հայաստանում ՀԱՊԿ ‘’Փոխգործակցություն-2012’’ համատեղ, բազմազգ զորավարժության անցկացումը: Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ ԶՈւ ռազմական կցորդ, գնդապետ  Հովհաննիսյանը: Henaran.am-ին  […]

Հերթական ահաբեկչությունը Սիրիայում` մզկիթի մուտքի մոտ /վիդեո/

Սիրիական ընդդիմության գրոհայինը պայթեցրել է հավատացյալներին` ուրբաթ օրվա աղոթքից հետո: Ահաբեկիչը պայթեցրել է ականավորված մոտոցիկլը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մզկիթներից մեկի մուտքի մոտ: Պայթյունի զոհ է դարձել 5 զինվորական, եւս 10 մարդ վիրավոր է, հաղորդում է “AFP” գործակալությունը: Ահաբեկչությունը տեղի է ունեցել այն պահին, երբ հավատացյալները դուրս գալիս են եղել մզկիթից: Ահաբեկիչը եւս վիրավորվել է պայթյունի […]

Լրացավ ԵԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության 20-ամյակը

Նախօրեին արտաքին գործերի նախարարությունը եւ ԵԱՀԿ-ի Երեւանյան գրասենյակը կազմակերպել էին Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 20-ամյակին նվիրված ընդունելություն, որին ներկա էին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ԵԱՀԿ մշտական խորհրդի անդամ 25 դեսպաններ, Երեւանում դիվանագիտական ներկացուցչությունների դեսպաններ, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում ԵԱՀԿ-ի եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Իր խոսքում նախարար Նալբանդյանն ասաց. “Անկախությունից անմիջապես […]

Սատանաներից հեռու. Վարդան Ղուկասյանը լքել է Գյումրին. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով  Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այս օրերին գտնվում է Ֆրանսիայում: Նա վաղուց էր որոշել, որ Գյումրու քաղաքապետի ընտրությունների օրերին պետք է դուրս գա երկրից, որպեսզի “սատանաները մի բան չբարդեն գլխին”: Ղուկասյանը մտավախություն ուներ, որ որդու հետախուզումը կարող էր “շուռ գալ” իր դեմ: Դրա համար էլ քաղաքապետի կարգավիճակով վերջին անգամ գնացել է երազների քաղաք Փարիզ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված