19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամուսինը սպանել է կնոջը

Հուլիսի 9-ին, ժամը 10.25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում շտապօգնության   ենթակայանից հաղորդում է ստացվել, որ Շահումյան 4-րդ փողոցի թիվ 66 տանը հանկարծամահ է եղել 70-ամյա տանտիրուհին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.30-ին, նույն տան բնակիչ, 1938 թ. ծնված  Ռոբերտ Թադևոսյանն իրեն պատկանող “ՄՌ-18-Մ-Մ” տեսակի, 12 տրամաչափի մեկփողանի հարթափող հրացանից կրակել է կնոջ` Սիրանուշ  Հաջաթյանի գոտկատեղին, ինչի […]

Կրասնոդարի երկրամասում որոնողա-փրկարարական աշխատանքներն ավարտվել են /վիդեո/

Կրասնոդարի երկրամասում  որոնողա-փրկարարական աշխատանքների հիմնական փուլն  ավարտվել է: Այդ մասին հաղորդել է ՌԴ ԱԻՎ պետ Վլադիմիր Պուչկովը, գրում է “РИА Новости”-ն: Փրկարարներն սկսում են տուժած տարածքների վերականգնողական աշխատանքներին: Ընդհանուր առմամբ աղետի գոտում աշխատում է շուրջ 10  հազար մարդ եւ ավելի քան հազար տարբեր տեսակի տեխնիկա: Կրասնոդարի երկրամասի առողջապահության վարչության դատա-բժշկական փորձաքննության բյուրոն հերքել է ԶԼՄ-ներում […]

Տուգանվել է Հայրապետյան-Ալեքսանյան տանդեմը. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” օրաթերթի,  հուլիսի 6-ի հրապարակման հիման վրա ոստիկանությունը հարյուր հազարական դրամով տուգանել է Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անունով գրանցված 08 ՕԼ 888 պետհամարանիշով եւ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին սպասարկող 60 ՍՏ 006 պետհամարանիշերով “Ռոլս-Ռոյսեր” մակնիշի մեքենաների սեփականատերերին: “Այս մասին երեկ մեզ հայտնեցին ոստիկանությունից: Մենք տեղեկացրել էինք, nր մեքենաների վրայից բացակայում էին թե՛ ԱՊՊԱ, […]

Սյունիքի մարզպետը թանկացրել է. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն իրեն պատկանող գազալցակայաններում գազի գինը բարձրացրել է` հիմնավորումով, որ գազն իր սեփականությունն է, եւ ինքն ինչպես ցանկանում է, այդպես էլ վարվում է: Արդյունքում 1 խմ գազը, որն այն ժամանակ արժեր 237 դրամ, այժմ մարզպետի հրամանով դարձել է 283 դրամ: Թերթը նկատում է, որ գնի բարձրացումը միայն Խաչատրյանի գազւսլցակայաններում […]

ՀՅԴ-ում ոչինչ չի եղել. Հրապարակ

 Վանաձորում տեղի ունեցած ՀՅԴ Գերագույն ժողովում շրջադարձային որոշումներ, որպես այդպիսին, չեն կայացվել:  Ըստ “Հրապարակ” օրաթերթի, Հրանտ Մարգարյան-Վահան Հովհաննիսյան թեւերի միջեւ պահպանվել է փխրուն ստատուս քվոն, որը, որպես եւս մեկ փորձություն, կապրի առաջիկայում սպասվող Ընդհանուր ժողովի ժամանակ: ԳԺ-ն նախագահական ընտրություններին ՀՅԴ մասնակցության հարցը թողել է բաց: Չնայած ԳՄ նորընտիր անդամները պնդում են, որ այդ խնդիրն առանձնապես […]

Չարենցը` “Ոսկե ծիրան”-ի հյուր /վիդեո/

“Ոսկե ծիրան” կինոփառատոնի շրջանակներում կազմակերպվում են նաեւ գրքի շնորհանդեսներ: Առաջինը երկուշաբթի ներկայացվեց  Վահրամ Մարտիրոսյանի “Չարենց”  գիրքը: Այն գեղարվեստական կինոնկարի սցենար է, եւ 2011թ. շահել է Orange գրքի մրցանակը լավագույն սցենար անվանակարգում: Նկատենք սակայն, որ շնորհանդեսը այնքան էլ մարդաշատ չէր, եւ կարծես ոչ մեկին չէր հետաքրքրում: Միայն հեղինակի գրչակից ընկերներն էին եւ հատուկենտ լրագրողներ: Մանրամասները` տեսանյութում: […]

6 ամսում 118 մարդ է զոհվել ՃՏՊ-ից

2012 թ. 6 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 1066  պատահար. 118 մարդ  զոհվել է, 1556-ը՝  ստացել   տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այդ թվում՝ վրաերթի 329 դեպք, ինչի հետևանքով 36 մարդ զոհվել է, 313-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մինչև 16 տարեկանների մասնակցությամբ արձանագրվել է  վրաերթի 93 դեպք, ինչի հետևանքով զոհվել է 6 երեխա, իսկ […]

Արման Վեզիրյանը չի բողոքում եւ պահանջ չունի Ռուբեն Հայրապետյանից

2012թ. հուլիսի 9-ին զանգվածային լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ հուլիսի 8-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող “Հարսնաքար» համալիրի մոտ անցկացված “մոմավառություն» միջոցառման ժամանակ Ռուբեն Հայրապետյանը հարվածել է “Հելսինկյան ասոցիացիա” իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանին: Նշված հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքում սկսվել է հետաքննություն: Բացատրություն տալու համար նույն բաժանմունք […]

Ինքնասպանության պատճառները շատ են

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայաստանում միակ սուիցիդոլոգ Կամո Վարդանյանի խոսքով, ինքնասպանությունը ի հայտ է եկել մարդկության առաջացման հետ եւ գոյություն ունի ինքնասպանության տարբեր տեսակներ: “Աշխարհում տարեկան ինքնասպանություն են կատարում մոտավորապես 1 միլիոն մարդ, իսկ ինքնասպանության փորձերի թիվը տասնյակ անգամ ավելի մեծ է: Համաշխարհային առողջապահական կազմակերպության կանխատեսումներով՝ 2020 թվականին մոտ 1,53 միլիոն մարդ ինքնասպան կլինի, իսկ […]

ՀՀԿ-ն Արցախում հավաք է անում

Հայաստանի հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ, օգոստոսի 24-26-ը Ստեփանակերտում կհրավիրվի հայկական քաղաքական կուսակցությունների առաջին կլոր սեղանը, որտեղ քննարկվելու են քաղաքական համակարգին ու ներքաղաքական խնդիրներին վերաբերող հարցեր: Անցկացվող  ֆորումի մասին  այսօր տեղեկացրեց  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` նշելով, որ այս շաբաթ արդեն հրավերները կուղարկվեն քաղաքական ուժերին: Կլոր սեղանին հրավիրվելու են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական  կուսակցությունները՝ . համապատախանաբար 6 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի