10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ճանապարհային կոնֆլիկտը ողբերգության է վերածվել. Մոսկվայում հայ է սպանվել

Ճանապարհային կոնֆլիկտը ողբերգության է վերածվել: Մոսվայում երթեւեկող հայազգի եղբայրներ 43-ամյա Աշոտ եւ 45-ամյա Արթուր Սարգսյանները, ճանապարհը չեն կարողացել կիսել հարակից երթեւեկող մեքենայի հետ եւ տրավմատիկ զենքից կրակել են վարորդի վրա, ինչին ի պատասխան վերջինս  “Մակարով” ատրճանակից է կրակ բացել, հաղորդում է “Life News”-ը:

Հարեւան մեքենայի վարորդի կրակած փամփուշտներից մեկը կրծքավանդակի շրջանում  վնասվածք է հասցրել Աշոտ Սարգսյանին: Նրան հոսպիտալացրել են, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Ներկայումս փախուստի դիմած արտասահմանյան մակնիշի մեքենայի վարորդը որոնման մեջ է: Հարուցվել է քրեական գործ` ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (սպանություն) հատկանիշներով:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ