15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հարվարդի ուսանողները համբուրգեր են ուղարկել տիեզերք /վիդեո/

Հարվարդի համալսարանի 5 ուսանողներ համբուրգեր են ուղակել տիեզերք: Իրենց յուրօրինակ փորձը նրանք անվանել են “Գործողություն Սքայֆոլ”` ի պատվի Ջեյմս Բոնդի մասին  23-րդ ֆիլմի, որն էկրան է բարձրացել 2012-ի հոկտեմբերին:

Ուսանողները սովորական համբուրգերը գնել են “գիտափորձից” մի քանի օր առաջ Մասաչուսեթսից: Այդ օրերին այն հասցրել է ավելի պնդվել: Նրանք համբուրգերը պատել են սփրեյով` քամու ազդեցությունը մինիմացնելու նպատակով, եւ նրա վրա GPS ու տեսախցիկ տեղադրել: Այնուհետեւ ուսանողները համբուրգերն ուղարկել են տիեզերք` հելիումով լցված փուչիկի օգնությամբ:

Բուտերբրոդը ստրատոսֆերա է բարձրացել: Մոտ 30 կմ բարձրության վրա փուչիկը պայթել է, իսկ համբուրգերն ընկել է: Այն “վայրէջք” է կատարել Բոստոնից ոչ հեռու գտնվող անտառում` օդ բարձրացնելու վայրից շուրջ 200 կմ հեռավորության վրա: Այն մնացել է ծառերի վրա: Համբուրգերը եւ տեսախցիկը հաջողվել է հանել միայն մի քանի օրից: Ուսանողները պնդում են սակայն, որ համբուրգերն առաջին բուտերբրոդն էր տիեզերքում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ