01 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԿԽՄԿ-ն կնպաստի արտաշիրմումն իրականացնելուց հետո աճյունների ինքնությունը պարզելու գործընթացին

 Աշխարհում զինված հակամարտության և այլ արտակարգ իրավիճակներում անհայտ  կորած անսահման թվով մարդկանց ընտանիքներ տառապում են անորոշությունից՝ լուր չունենալով իրենց հարազատների մասին։ ԿԽՄԿՄինչդեռ պատկան իշխանությունները համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի՝ իրենց լիազորությունների սահմաններում պարտավորված են անել ամեն հնարավորը՝ պարզելու համար  անհայտ կորածների հետ տեղի ունեցածը։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր գործադրել՝ օգնելու անհայտ կորածների ընտանիքներին […]

Խնդիրները հենց մեր մեջ են

“Ուծացումը տեղի է ունենում ոչ թե իշխանությունների գործողությունների արդյունքում, որոնք չեն արգելում մայրենի լեզվի ուսուցումը, այլ  հայերի, որոնք չեն ցանկանում սովորել սեփական լեզուն: Բազմաթիվ խնդիրներ հենց մեր մեջ են”: Այսօր` օգոստոսի 29-ին Երեւանում կայացած ասուլիսին նման կարծիք հայտնեց Կրասնոդարի երկրամասի “Ռուս-հայկական համագործակցություն” ՀԿ-ի նախագահ, ՌԴ կառավարությանը կից “Ֆինանսական ակադեմիայի տեսական տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, Ռոստովի “Աշխարհաքաղաքական […]

Հայաստանում կանցկացվի սոցիալական գովազդի վիրտուալ փառատոն

ՀՀ գովազդի մասին օրենքը ոչ թե խախտվում է, այլ` թերի է, այնտեղ չկան սահմանումները:  Այսօր լրագրողներիn հետ հանդիպմանն ասել է “Աուդիո- Վիզուալ”  լրագրողների ասոցիացիայի նախագահ Արզուման Հարությունյանը եւ հավելել, որ դրանով պայմանավորված, սոցիալական գովազդը եթեր դուրս գալու հնարավորություն չունի: Մինչդեռ, ըստ բանախոսի, սոցիալական գովազդը կարեւոր նշանակություն ունի: Արզուման Հարությունյանի խոսքով, սոցիալական գովազդը սոցիալական այս կամ այն խնդրով պայմանավաորված […]

Մարիխուանան անդառնալի հետեւանքների է հանգեցնում

Մարիխուանայի պարբերական օգտագործումը կարող է հանգեցնել մտավոր ունակությունների անվերադարձ նվազման` հասուն տարիքում IQ գործակիցը նվազեցնելով 8-10-ի, ինչպես նաեւ բացասաբար ազդել ուշադրության կենտրոնացման եւ հիշողության վրա: Դյուքի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մոտ, ովքեր սկսել են մարիխուանա ծխել 18-ից հետո, նման ախտանիշեր չեն դիտարկվում, քանի որ նրանց ուղեղն արդեն անցել է ձեւավորման եւ զարգացման բոլոր […]

Կանգառը` աղբանոց

Երեկ երեկոյան Henaran.am-ի տեսախցիկի ֆիքսած կադրերում պատկերված այս կանգառ աղբանոցը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում` Տիգրան Մեծ պողոտայում, Ֆիրդուսի շուկայի հարեւանությամբ:   Ամենայն հավանականությամբ, օրվա վերջում շուկայի աղբն այստեղ է թափվում: Ուղեւորը, փաստորեն այլընտրանք չունի. կամ պետք է խախտում անի եւ երթուղայինին սպասի կանգառից դուրս, կամ կանգնի աղբանոցի հարեւանությամբ եւ երթուղայինի ժամանման երկար ու ձիգ րոպեները լցնի […]

Ձերբակալվել է Գյումրու քաղաքապետի թիկնազորի անդամը

Գյումրիում աղմկահարույց ծեծի ու կրակոցների գործով երեկ ձերբակալվել է կասկածյալ, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անվտանգությունն ապահովող անձանցից մեկը՝ Հարություն Համբարյանը: Հաղորդում է “Փաստինֆո” գործակալությունը: Հիշեցնենք, օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրիի Սայաթ-Նովայի եւ Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող սրճարանի դիմաց մի խումբ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանություն […]

Ինչու են սիրիահայերը մնացել “օդից կախված”

Հայաստանի Հանրապետություն ժամանած  Սիրիայի 9 քաղաքացիներ չեն ներկայացրել ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող որևէ փաստաթուղթ: Այս մասին Henaran.am -ին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, պարզաբանելով, թե ինչու վերջիններս չեն կարողանում մուտք գործել մեր պետության տարածք: Հիշեցնենք, այսօր մամուլում տեղեկություն է հրապարակվել 8 հոգանոց սիրիահայ ընտանիքի մասին, որին պատրաստվում են արտաքսել Թուրքիա: Ներկայացնում են պաշտոնական պարզաբանումն […]

Ժամն է գործելու

Սիրիայի ողբերգական ճգնաժամի մասին չափազանց շատ են խոսել ինքնակոչ վերլուծաբաններն ու փորձագետները, տարածելով ապատեղեկատվություն եւ վտանգելով հայ համայնքի ապահովությունը: Այս օրհասական ժամին, քաղաքական խակ կարծիքներ աջ ու ձախ սփռելու փոխարեն, Սփյուռքը պետք է կենտրոնանա սիրիահայերին շուտափույթ անհրաժեշտ մարդասիրական աջակցություն տրամադրելու վրա: Ողջունելի է, որ հայկական կազմակերպությունները դրամահավաք են ձեռնարկել` Սիրիայում հայերի կարիքները բավարարելու նպատակով: Ավելի […]

Վրաերթի է ենթարկել կնոջը եւ փախել

Օգոստոսի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, “Ֆորդ-Տրանզիտ” մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Վրաստան ավտոճանապարհի 78-րդ կմ-ին դուրս գալով բանուկ մասից՝ բախվել է ճանապարհին կայանված  “ՎԱԶ-2106” մակնիշի ավտոմեքենայի, ապա վրաերթի ենթարկել նույն վայրում գյուղմթերքներ վաճառող, 1955 թ. ծնված  Մելինե  Ավագյանին: Վրաերթից հետո “Ֆորդ-Տրանզիտ” -ը բախվել է մոտակա բենզալցակայանի սյանը, իսկ վարորդը տուժողին թողնելով անօգնական` դիմել է փախուստի: Մելինե  Ավագյանը մարմնական […]

Աշոտյան-Զոլյան դատական նիստը` վաղը

ԿԳ նախարար Արմեն Աշոտյան- Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյան դատական հերթական նիստը տեղի կունենա վաղը Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ափինյանի նախագահությամբ: Այսօր այս մասին լրագրողներին տեղեկացրել է Սուրեն Զոլյանը եւ հավելել, թե վաղը պարզ կլինի, Արմեն Աշոտյանը “պետական այր է, թե  սովորական խաբեբա”: Բանախոսն ասել է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի