15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

2 մլն դոլարից ավելի գումար՝ Վանաձորի ծննդատան կառուցման համար

՛՛Տաշիր՛՛ բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, կֆինանսավորի Վանաձորում կառուցվելիք գերժամանակակից առողջապահական համալիրի ծննդատան շինարարությունը: Այս մասին տեղեկացրեց ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը:

Վերջինիս խոսքերով, համալիրը, որի շինաշխատանքները նախատեսվում է սկսել առաջիկայում, կառուցվելու է Համաշխարհային բանկի միջոցներով, իսկ շուրջ 2500քմ տարածքով ծննդատունը՝ ՛՛Տաշիրի՛՛, որի համար Կարապետյան եղբայրները նախնական հաշվարկներով կտրամադրեն 2 մլն ԱՄՆ դոլարից ավելի գումար:

Խոսելով ՛՛Տաշիր՛՛ բարեգործական հիմնադրամի առաջիկա ծրագրերի մասին՝ Ա. Ճաղարյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 20-ին Վանաձորում կյանքի կկոչվի ևս երկու ծրագիր. Կարապետյանների ընտանիքի կողմից կպարգևատրվեն Լոռու մարզի մոտ 50 երիտասարդ գիտնականները, ովքեր ապրում, աշխատում և ստեղծագործում են մարզի տարածքում, ինչպես նաև Լոռու մարզի բոլոր դպրոցների և միջին մասնագիտական ուսհաստատությունների շուրջ 300 մանկավարժներ: Ուսուցիչների թեկնածությունները ներկայացվել են դպրոցների մանկավարժական խորհուրդների կողմից:

Վերջին մի քանի տարիներին Սամվել և Կարեն Կարապետյանների հովանավորությամբ պարբերաբար կազմակերպվել է Լոռու մարզի հազարավոր երիտասարդների եռօրյա հավաքն ու հանգիստը Ծաղկաձորում: Համագործակցելով ՛՛Լոռու երիտասարդ սերունդ՛՛ հասարակական կազմակերպության հետ՝ համանման մի ծրագիր էլ ՛՛Տաշիր՛՛ հիմնադրամը կիրականացնի դեկտեմբերին՝ ընդգրկելով շուրջ 300 երիտասարդների:

Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ իրենք դիմել են հանրապետության բոլոր պետական բուհերի ղեկավարներին՝ խնդրանքով տրամադրել իրենց բուհերում սովորող՝ Լոռու մարզի միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ ուսանողների ցանկը: Այն ամբողջանալուն պես հիմնադրամը կքննարկի այդ ուսանողների հետ կապված ծրագիր իրականացնելու հարցը, ինչի մասին կտեղեկացվի լրացուցիչ:

 ՛՛Տաշիր՛՛ բարեգործական հիմնադրամի մամլո ծառայություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ