25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փոփոխություն ՛՛Փողերի լվացման՛՛ մասին օրենքում

՛՛Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ են կատարվելու: Այս որոշումն ընդունվեց այսօրվա կառավարության նիստում Ինչպես նշեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը,  օրենքի նոր նախագծում ՛՛գործարք՛՛, ՛՛հաճախորդ՛՛, ՛՛հաշվետվություններ՛՛, փողերի լվացման ՛՛ռիսկ՛՛, ՛՛բարձր ռիսկ՛՛ հասկացությունների հետ մեկտեղ սահմանվում է ՛՛Քաղաքական ազդեցություն ունեցող անձ՛՛ հասկացությունը: Ըստ նախագծի՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձը արտասահմանյան երկրի կամ […]

Կնվազեցվի ՛՛Մեծամոր՛՛-ին հատկացվող գումարը

՛՛Մեծամորէներգոատոմ՛՛ փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցվում է: Նման առաջարկ կառավարությանը ներկայացվել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից: Այսօրվա նիստում կառավարությունն ընդունեց այս որոշումը: Նշենք, որ ՛՛Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2010 թ.` որպես նոր միջուկային էներգաբլոկի կառուցման պատվիրատու: Նախորդ  տարվա գումարը օգտագործվել է ընկերության աշխատակիցների աշխատավարձերի վճարման, անհրաժեշտ գույքի ձեռք բերման եւ այլ […]

Հոգեկան հիվանդություններն ավելի շատ տարածված են ստեղծագործող մարդկանց շրջանում

Գիտնականները վաղուց են փորձում պարզել այն օրինաչափությունը, ըստ որի հոգեկան հիվանդություններով ավելի շատ ստեղծագործող մարդիկ են տառապում: “Journal of Psychiatric Research”-ում շվեդ գիտնականների հրապարակած հոդվածն ապացուցում է այդ փաստը: Նրանք հետազոտել են 1,2 մլն մարդու: Արդյունքում պարզվել է, որ հոգեկան հիվանդություններն  ավելի շատ տարածված են այն ընտանիքներում, որոնց անդամները հակում ունեն արվեստի կամ գիտության նկատմամբ: […]

Վաճառվում են Էներգետիկայի նախարարության մեքենաները

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը դասական աճուրդով վաճառքի կհանի ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության 7 մեքենաներ: Այս որոշումն ընդունվեց Կառավարությունն այսօրվա նիստում: Մեքենաներից 6-ը ռուսական արտադրության ՎԱԶ եւ ԳԱԶ մակնիշի մեքենաներն են, իսկ մեկը ՛՛Հյունդայի՛՛ միկրոավտոբուս է: Ամենաէժանը գնահատվել է 1996 թ. արտադրության ՎԱԶ 21213 ավտոմեքենան (1996 թ. արտադրություն)` 230 հազ. դրամ:  Ամենաթանկը […]

Կառավարությունը մերժեց ԸՕ-ն փոփոխելու ՀՅԴ-ի առաջարկը

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, կառավարությունը մերժեց Ազգային ժողովի  ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի և Արմեն Ռուստամյանի ՀՀ ընտրակարգում փոփոխություններ անելու նախագծերի փաթեթի վերաբերյալ եզրակացությանը: Ըստ պատգամավորների՝ ՀՀ-ում ընտրությունները  պետք է կայանան միայն համամասնական ընտրակարգով: Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը, ով ներկայացնում էր նախագիծը, նշեց, որ կառավարությունը նպատակահարմար չի համարում ընդունել ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, քանի որ  ընտրությունները […]

Նախկին պատգամավորն ում ուզի` կբերի-կտանի.Ժամանակ

Երեկ Երեւանում կայացել է ռուսական բալետի արտիստուհի Անաստասիա Վոլոչկոավյի համերգը: Երեկ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին “Ժամանակ”-ի թղթակիցը հիշեցրեց, որ ժամանակին աստղեր էր բերում Ռուսաստանից, Վոլոչկովային ինքն էր բերում Հայաստան, զարմացնում էր քյավառցիներին: Փաստորեն հիմա նա աստեղեր չի բերում: “Ես ում ուզեմ`կբերեմ, ում ուզեմ` կտանեմ: Էտ ոչ մեկին չի վերաբերվում”,-ասաց Արազաքանցյանը` հավելելով. Ոչ մեկին ես […]

Արամ Աբրահամյանի “սիրտը կախ է”. Առավոտ

Երեկ միաժամանակ երկու դատավարություն էր ընթանում` փուչիկների եւ “Հարսնաքարի”, եւ երկուսի վերաբերյալ էլ, ինչպես ասում են, “սիրտս կախ է”: Փուչիկների մասով ես ցավ եմ զգում մեկ տարով դատապարտված խեղճուկրակ մարդու համար, որը, ինչպես կարելի է եզրակացնել դատավճռից, միայնակ է պատասխանատվություն կրում 228 հոգու վնասվածքների համար: Այս գործի կապակցությամբ ՀՀԿ խմբակցության ղեկավարն այսպիսի զուգահեռ է անցկացրել` […]

Ապուշություններին մի հավատացեք՝ մարզպետի հորդորը. Չորրորդ ինքնիշխանություն

        “Չորրորդ ինքնիշխանության” տեղեկություններով` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը` Լիսկան, առաջիկա օրերին պատրաստվում է մեկնել արտերկիր` հերթական բուժզննաթյունն անցնելու եւ սրտի հետ կապված խնդիրները կարգավորելու համար: Թեեւ մարզպետ Խաչատրյանին անցյալ տարի վիրահատել ու ստենդավորել էին սիրտը, այնուամենայնիվ, Խաչատրյանի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ: Ի դեպ, մեկ այլ խոսակցության համաձայն, հնարավոր է, որ […]

Թիվ 35-ում չե՞ն ուզում առաջադրվել

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում՝ թիվ 1 ընտրատարածքում  առաջադրվել են 2 թեկնածու` “Ժառանգությունից”` կուսակցության վարչության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն ու ՀՀԿ-ից անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի Երեւանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Ռոբերտ Սարգսյանը: Շիրակի թիվ 35 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է “Սովրանո” ընկերության տնօրեն, հանրապետական Արման Սահակյանը: Հոկտեմբերի 18-ը   առաջադրումների վերջին […]

“Հարսնաքար”-ի եւ “Բանդա”-ի դատավարությունը նույն օրը

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր` հոկտեմբերի 17-ին, շարունակեց “Հարսնաքարի” գործով դատական նիստը: Ըստ մեղադրանքի` Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին , Արկադի Աղաջանյանին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի