25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“Ժառանգության” անդամը բաց նամակով դիմել է երկրի նախագահին

“Ժառանգություն” կուսակցության անդամ Գառնիկ Սահակյանը  բաց նամակով  դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին`անդրադառնալով դեղերի շուկայում ստեղծված իրավիճակին: Հարգելի պրն. Նախագահ Ես` Գառնիկ Սահակյանս, 1993թ.-ից ՀՀ դեղերի շուկայում գործող մի ընկերության` “Սզնի” ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենն եմ: 2009-10թթ. ընթացքում տարբեր ատյաններին ուղղված դիմումներով, բողոքներով (նաեւ ”Ժառանգություն” կուսակցության պատգամավորների աջակցությամբ) մեզ հաջողվեց հասնել ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից առողջապահության ոլորտում պետական գնումների […]

Ընդվզենք, բողոքենք, քննադատենք…նախկին փոխոստիկանապետ

Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը խորհուրդ է տալիս անընդհատ չբողոքել, չթողնել սեփական հայրենիքն ու հեռանալ: Բողոքելու դեպքում էլ պետք է դա անել խելամիտ ու կառուցողական: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: ՛՛Ես ուր աշխատել եմ, իմ աշխատասենյակում են եղել մեր պետության սիմվոլները՝ Զինանշանը, Դրոշը, Նախագահի նկարը, իսկ Հիմնը միշտ ինձ հետ է, իմ […]

ՀՀԿ ԳՄ նիստը հետաձգվել է

Ինչպես տեղեկացավ Henaran.am-ը, այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստ չի կայանա: Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Բուխարեստում մասնակցում է ԵԺԿ համագումարին:   Հետաձգված նիստը կկայանա երկրի նախագահի վերադառնալուց հետո: Հիշեցնենք որպես կանոն ՀՀԿ գործադիր մարմնի նիստերը հրավիրվում են ամեն հինգշաբթի:

“Գլխից և Մեծերին Բռնելու հնարավորությունը” . սփյուռքահայ գործարարը ևս մեկ նամակ է ուղարկել Ազգային ժողով

Հայաստանում շինարարության ոլորտում բիզնես սկսելով խաբված և շուրջ 1.5 տարի առաջ հարուցված քրեական գործով դեռևս տուժած չճանաչված ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը շարունակում է պայքարել՝ ոտնահարված իրավունքները վերականգնելու համար: Այս մասին Henaran.am-ին հայտնում են Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խմբից: “Սփյուռքահայ գործարարը այսօր ևս մեկ նամակ է ուղարկել ՀՀ Ազգային ժողով, քանի որ Սփյուռքահայ ներդրողների շահերի […]

Վարորդական իրավունքից զրկող հիվանդությունների թիվը կրճատվեց

Հիվանդությունները, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, այսուհետ կրճատվելու են: Վարորդական իրավունքներ չեն ստանա այն անձինք, ովքեր ունեն աչքի բացակայություն, վերին կամ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացակայություն, շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտում, ինչպես նաև ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումներ և արատներ, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման, բացառությամբ անձի հնարավորություններին հարմարեցված […]

Հայաստանում ստվերն ամենուր է. Արսեն Ղազարյան

՛՛ՀԴՄ դնելով, օրինական դաշտ ցանկանալով բերել թեկուզ փոքր ու միջին բիզնեսին, մենք դրանով կնպաստենք քաղաքական մթնոլորտին, ոչ թե լարվածություն կստեղծենք՛՛,-այսօր Կառավարության նսիտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նոր ՀԴՄ սարքերի մասին նման տեսակետ արտահայտեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահը Արսեն Ղազարյանը: Ըստ նրա՝  եթե հարկման դաշտում փոփոխություններն արվում են հավասար ու գիտակցված, ապա սա […]

Վարչապետը խայտառակվել է կոշիկների պատճառով /վիդեո/

Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը ծիծաղելի դրության մեջ է հայտնվել Հնդկաստան կատարած այցի ժամանակ: Նա այցելել է Մահաթմա Գանդիի հուշահամալիրը, որտեղ ծաղիկներ է դրել, իսկ նախագահական պալատի ճանապարհին վարչապետի կոշիկի կրունկը խրվել է հողի մեջ, ինչի պատճառով նա ընկել է խոտերին, հաղորդում է “НТВ”-ն: Ուղեկցորդներն օգնել են Գիլարդին բարձրանալ եւ շարունակել ճանապարհը: 2012-ի սկզբին Գիլարդը կրկին […]

Տնտեսավարողները պետք է ձեռք բերեն 180 հազար դրամ արժողությամբ նոր ՀԴՄ սարքեր

Հունվարի 1-ից Հայաստանյան մոտ 60 հազ տնտեսավորող սուբյեկտները պետք է կիառեն նոր հսկիչ դրամարկղային մեքնենաներ: Այս նախագծին այսօր իր հավանությունը տվեց կառավարությունը: Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ խաչատրյանի՝ ՀԴՄ-երը պետք է ունենան ֆիսկալ տվյալների պաշտպանվածության բարձր աստիճան, ժամանակակից կապի միջոցներով ՊԵԿ-ի հետ տեղեկատվության փոխանակում, ընդհանուր ցանց: Նրանք պետք է ունենան չջրվող հիշող սարք՝ […]

“Արմավիա”-ի ժամանակն սպառվեց, “Զվարթնոց”-ը նորից չի սպասարկում

Այսօր առավոտյան “Զվարթնոց”-ը /“Արմենիա” միջազգային օդանավակայաններ ՓԲԸ/  կրկին դադարեցրել է “Արմավիա” միջազգային ուղեւորափոխադրող ընկերության չվերթների սպասարկումը: Henaran.am-ը երեկ տեղեկացրել էր  ,  որ պարտքերի պատճառով դադարեցված չվերթների սպասարկումը “Զվարթնոց”-ը ժամանակավորապես, մինչեւ այսօր` հոկտեմբերի 18-ը ժամը 11-ը, վերականգնել էր: Ինչպես Henaran.am-ին փոխանցեց “Արմենիա” միջազգային օդանավակայաններ ՓԲԸ  հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը , “Արմավիա”-ն տեղեկացված է չվերթներիի սպասարկումը դադարեցնելու մասին եւ հույս […]

“Նահանջ առանց երգի”-ն` գերմաներենով

Բեռլինի գրականության և մշակութային հետազոտությունների կենտրոնում հոկտեմբերի 17-ի երեկոյան տեղի ունեցավ սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկի՝ Շահան Շահնուրի “Նահանջ առանց երգի” վեպի գերմաներեն թարգմանության ընթերցումը: Ներկա էին Բեռլինի հայկական երկու համայնքների շատ անդամնր, Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիզոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը՝ տիկնոջ հետ և գերմանացիներ: Ընթերցումը վարպետորեն կատարեց հայտնի գերմանահայ դերասան Գրիգոր Մելիքյանը: Վերջինիս նույնքան պրոֆեսիոնալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի