Գրիպի դեպքերի 70%-ը մինչև 14 տարեկան երեխաների մոտ է արձանագրվել
՛՛2009 թվականի գրիպի համաճարակից հետո գրիպի հիվանդացությունը հաջորդ տարի նվազեց: Հիմա մոտենում է իր բնական ֆոնին՛՛,-այս մասին այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ասաց ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը:
Վերջինս նշեց, որ Հայաստանում այս տարի իրավիճակը բավական հանգիստ է՝ համեմատած նախորդ տարվա հետ: Հիվանդացությունը նվազել է մոտ 1.15 անգամ: Ավետիսյանի խոսքով՝ յուրաքանչյուր շաբաթ իրենք իրականացնում են մոնիտորինգ և պարզվել է, որ դեպքերի 70%-ը արձանագրվում է մինչև 14 տարեկան երեխաների մոտ, քանի որ նրանց իմունիտետը ավելի ցածր է: ՛՛Իրավիճակը անհանգստոցնող չէ, մենք դեռ շեմի մոտ ենք, եթե շեմից բարձրանա, մենք ավելի ուժեղացված հսկողություն կսահմանենք՛՛,-ընդգծեց Ավետիսյանը:
Գրիպի հիմնական նշանների ի հայտ գալու դեպքում բաժնի պետը խորհուրդ է տալիս անմիջապես դիմել բժշկի, որովհետև ինքնաբուժության դեպքում շատ հնարավոր է, որ սխալ բուժում արվի: ՛՛Յուրաքանչյուր անհատ ունի իր օրգանիզմի առանձնահատկությունը և անհատական մոտեցում է անհրաժեշտ՛՛,-բացատրեց Ավետիսյանը:
՛՛Պետք է օգտագործել միանվագ օգտագործման թղթե անձեռոցիկներ, անընդհատ լվանալ ձեռքերը, հազալու և փռշտալու հիգենիա պահպանել՛՛,-խորհուրդ տվեց նա: Բացի դա Ավետիսյանը խուրհուրդ է տալիս նաև վարակակիրներին չօգտվել հասարակական տրանսպորտից: