28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փուչիկների գործով միակ դատապարտվածին տեղափոխել են հիվանդանոց

Փուչիկների գործով դատապարտված Սերոբ  Բոզոյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճաոռվ նրան տեղափոխել են Քանաքեռի ուռուցքաբանական կենտրոն: Ինչպես նշեց Բոզոյանը Henaran.am-ի հեռախոսազրույցում, չի բացառվում, որ նա վիրահատվի: “Անալիզների մի մասը էսօր տվել եմ, մյուսը մասը վաղը, եւ արդեն պարզ կլինի` վիրահատում են թե չէ”,-ասաց նա: Բոզոյանի նշեց նաեւ, որ տարիներ առաջ միզապարկում ուռուցք կա, եւ վիրահատել […]

Արմավիրցին 5 տարի շարունակ ապօրինի աշխատեցրել է օտարերկրացիներին

Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացիների ներգրավմամբ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստի առթիվ: Մասնավորապես` ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում նախապատրաստված  նյութերով պարզվել է, որ Ն. Պետրոսյանը, սեփականության իրավունքով իրեն պատկանող` Տալվորիկ համայնքում գտնվող, հողատարածքում իր մերձավորների հետ միասին 2007-2012թթ. ընթացքում իրականացրել է  ձեռնարկատիրական, այն է` գյուղատնտեսական գործունեություն` […]

Զուրաբյանն ու Ռուստամյանը չբացառեցին միասնական թեկնածուով հանդես գալը

ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև ընդհանրությունները մեծ են, այս 3 ուժերն էլ հասկանում են, որ պետք է իրավիճակ փոխել երկրում: Այս մասին այսօր ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Վերջինս նշեց նաև, որ ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի միջև ընդհանրություններն ավելի շատ են, քան տարաձայնությունները, ըստ այդմ էլ, պատգամավորի խոսքով` ‘շատ նորմալ […]

Սեյրան Օհանյանը ներկա էր արմավիրցիների զորակոչին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 19-ին ներկա է եղել Սարդարապատի հուշահամալիրի տարածքում տեղի ունեցած 2012թ. աշնանային զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող առաջին նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, զոակոչիկների ծնողներն ու հարազատները, տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ: Ողջունելով նորակոչիկներին և բարի երթ ու խաղաղ ծառայություն մաղթելով նրանց՝ պաշտպանական […]

Այսօր ապահովագրական շուկայի տարեդարձն է

Այսօր ՀՀ ապահովագրական շուկայի տարեդարձն է: Ոլորտի մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի նախագահ Անդրանիկ Օհանջանյանը: Հայաստանում ապահովագրական շուկան 1996 թ-ից հետո էական աճ է արձանագրել:  Ինչպես  նշեց Օհանջանյանը, այսօր  Հայաստանում գործում է 7 ապահովագրական ընկերություն և այս տարիների ընթացքում արձանագրվել է որակական աճ: Այս ընկերությունները բացի կյանքի ապահովագրությունից մատուցում են  բավականին […]

Անժելայի տղամարդու ճակատագիրը /վիդեո/

Այսօր Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ ավարտվեց “Ուր է իմ տղամարդը” հեռուստասերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի տղամարդու դատաքննությունը: Նախկին նիստում Կարեն Արայանը հանդես էր եկել վերջին խոսքով, սակայն դատավորը մեկ անգամ եւս մեղադրյալից ճշտեց` արդյոք ավելացնելու բան ունի: Արայանը ոչինչ չուներ ավելացնելու եւ  նախորդ նիստում հայտարարել էր, ինքը մեղավոր չէ եւ դատարանի արդար […]

Մայր Աթոռի պատվիրակությունը մասնակցեց Ղպտի Եկեղեցու նորընտիր պապի գահակալության արարողությանը

Նոյեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Ամենայն Հայոց Հայրապետության պատվիրակությունը Եգիպտոսի Կահիրե քաղաքում մասնակցեց Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի նորընտիր Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Թևադրոս Բ-ի գահակալության արարողությանը: Պատվիրակության կազմում էին Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական […]

Օսկանյանին դարձյալ ԱԱԾ կանչեցին

Այսօր` նոյեմբերի 19-ին, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կրկին հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Փաստաբանի խոսքով`  նախկին արտգործնախարարին հրավիրել էին ծանոթանալու գործի շրջանակներում անցկացված փորձաքննության արդյունքներին: ‘Փորձաքննության արդյունքներին էին տեղեկացնում, բայց չծանոթացանք, որովհետև համարեցինք, որ այս գործին չի վերաբերում’,-ասաց Աթանեսյանը և հավելեց` […]

Ջուսը ավտովթարի է ենթարկվել

Երգչուհի Ջուսը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քիչ առաջ ավտովթարի է ենթարկվել: ‘Կարծում եմ, որ ես չեմ գնի ավտոմեքենա, որ քշեմ երևանյան փողոցներով: Ինչու… քանի որ մի ժամ է խցանման մեջ եմ ու հենց նոր իմ տաքսին խփել է ուրիշ մեքենայի, գլուխս տվեցի հետևի նստարանին… ուշանում եմ նկարահանման…սպասում եմ ուրիշ մեքենային… գլուխս ահավոր ցավում […]

Արտավազդ Փելեշյանը պարգևատրվել է

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին: Կառավարության ղեկավարը հայ կինոարվեստում ունեցած պատկառելի վաստակի, ներդրած ակնառու ավանդի և անզուգական վարպետության համար Արտավազդ Փելեշյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: Տիգրան Սարգսյանն աշխարհահռչակ գործչին մաղթել է քաջ առողջություն և նորանոր ձեռքբերումներ կինոարվեստի բնագավառում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի