05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խանջյան 20-ի փլուզումից տուժածներից 5-ը դեռ հիվանդանոցում է

Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածներից մեկի վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր։ Նա ունի բազմակի կոտրվածքներ և գլխուղեղի փոքր ծավալի հեմատոմա։ Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության խոսնակ Անահիտ Հայթայանը: Նրա տեղեկացմամբ` այս պահին ‘Սուրբ Գրիգոր Լուսավորիչ’ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում ևս մեկ տուժած, ում վիճակը մասնագետները գնահատում են […]

Էլի լավ է, որ տորթով ու շամպայնով չէին գնացել. Ավագյանը` Նաիրի Հունանյանին այցելածներին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանին վրդովել է այն, որ  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի անդամները այցելել են Նաիրի Հունանյանին: ‘Ցնցվեցի և վրդովվեցի, երբ իմացա՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի որոշ անդամներ հոկտեմբերի 26-ին այցելել են Նաիրի Հունանյանին։ Էլի լավ է, որ տորթով ու շամպայնով չէին գնացել, որովհետև […]

Ծառուկյանը այլախոհության չի գնում /վիդեո/

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը լրագրողների հետ հանդիպմանն  անդրադառնալով հերթական նախագահական ընտրություններին եւ հասարակության շրջանում ակնկալիքներին` մասնավորապես ասաց, որ  մի կողմից` նորի սպասում կա, մյուս կողմից` կարծես նորի փնտրտուք չկա: Նրա խոսքով, տասը տարուց ավելի է, մենք  նույն օղակի մեջ ենք: Դեռեւս հասարակությունն էլ չի կողմնորոշվել,  լիբերա՞լ Հայաստան է ուզում, թե՞ ավելի ձախ հայացքներ ունի: Ռեալ ուսումնասիրություններ […]

Դուք խաբել եք ամբողջ ազգին. Ստամբոլցյանը՝ կառավարությանը

Այսօր Հանրային խորհուրդը կազմակերպել էր քննարկում ԱԳՆ շենքի վաճառքի վերաբերյալ: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի  տեղակալ Աշոտ Մարկոսյանն իր խոսքում նախապես նշեց, որ ճարտարապետական տեսանկյունից մոտեցում է հնչում, որ այս գործարքը չպիտի կատարվեր,  սակայն իրենք համաձայն չեն այդ տեսակետի հետ: Պետք չէ ունենալ մտավախություն, որ ճատարապետական տեսքը կփոխվի, քանի որ այն չի […]

Հալեպում 7 հայ է գերի ընկել

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, երեկ` հոկտեմբերի 29-ին,  Հալեպի մոտակայքում պատանդ են վերցվել հայազգի Կարո Փամփալյանը, Արսեն Արոյանը, Լեւոն Զեյթունյանը, հայր եւ որդի Բաշար եւ Ժորժ Ռաբաթները, ովքեր Սիրիայում բնակվող հին հայերից են: Եվս 2 պատանդների անուններ ճշտվում են:

Հայաստանում զարկ է տրվում ոսկերչության զարգացմանը

‘Մենք վստահ ենք, որ համագործակցության շնորհիվ կկարողանանք միասին նոր ծրագրեր նախաձեռնել, ներդրումներ ներգրավել: Մեր կազմակերպության հիմնական առաքելություններն ու նպատակն է Հայաստանի շուրջ համախմբել աշխարհի հայ ոսկերիչներին, ադամանդագործներին և ժամագործներին’,-այսօր Հայ ոսկերչի օրվա կապակցությամբ և ‘Հայկական ոսկերչական կազմակերպության’ (AJA) 15-ամյակի կապակցությամբ կայացած համաժողովին ասաց AJA նախագահ Գագիկ Գևորգյանը: Նա նշեց, որ իրենց նպատակը ոչ միայն հայ ոսկերիչնեչին, այլև տաբեր […]

Մոսկվայում ձերբակալվել են “օրենքով գողեր” հայաստանցի Սուրենչիկն ու Լիպեցկի Արտյոմը

Մոսկվայի ոստիկանությունը հատուկ գործողություն է անցկացրել, որի արդյունքում ձերբակալվել են 5 կրիմինալ հեղինակություններ, հաղորդում է “Интерфакс”-ը: Իրավապահ մարմինները ենթադրում են, որ ձերբակալված “օրենքով գողերից” 2-ը մասնակցություն են ունեցել որոշ հանցագործությունների: Դրանք Հայաստանի բնակիչներ Սուրեն Ավետիսյանը եւ Արտյոմ Առաքելյանն են, ովքեր հայտնի են “Սուրենչիկ” եւ “Լիպեցկի Արտյոմ” մականուններով: Նրանք քրեական ազդեցություն են գործել կազմակերպված հանցավոր խմբի […]

Գնումների աջակցման կենտրոնի նոր տնօրենը դեռ խնդիր չի լուծել

“Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը” (ԹԻՀԿ)  այսօր լրագրողներին ներկայացրեց գնումների համակարգում կատարած մոնիտորինգի արդյունքները: Ուսումնասիրություններն սկսվել են նախորդ տարի և կավարտվեն 2013թ-ի մայիսի երեսունմեկին: Դրանցում ներառված են լինելու 2011-2012 թվականների ամբողջական արդյունքները: ԹԻՀԿ գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը նշեց, որ Գնումների աջակցման կենտրոնն իր գործառույթների մասով խնդիր ունի. նա ոչ մի վերլուծություն չի իրականացնում: ՛՛Գնումների պաշտոնական կայքը […]

Հաղորդավարի վրա բենզին են լցրել եւ այրել ուղիղ եթերում /ֆոտո/

Բոլիվիայի  “Radio Popular” ռադիոկայանի հաղորդավար Ֆեռնանդո Վիդալին այրել են ուղիղ եթերում, գրում է  “Los Tiempos”-ը: Ռադիոկայանի աշխատակիցների խոսքով` ուղիղ եթերի ժամանակ ստուդիա են ներխուժել դիմակավոր 4 անձինք, որոնք Ֆեռնանդոյի վրա բենզինն են լցրել եւ այրել նրան: Արդյուքնում Վիդալը եւ նրա գործընկերը լուրջ այրվածքներով հոսպիտալացվել են: Հարձակվողները ստուդիա են նետել նաեւ պայթուցիկ նյութերով լի շշեր: Հարձակման պահին Վիդալը […]

Գյումրեցի երկկողմանի ծնողազուրկ երեխան զրկված է բնակարան ստանալու հնարավորությունից /վիդեո/

Գյումրու հին թաղամասերից մեկի` “Ձորի թաղի” խարխուլ տանը, կամ, որ այս դեպքում առավել տիպիկ կլինի անվանելը, խրճիթում, իր տատիկի հետ է բնակվում 17-ամյա Աննան: Նա ընդամենը 7 տարեկան է եղել, երբ մահացել են ծնողները: Իրենց փոքրիկ տունը երկրաշարժի հետեւանքով քանդվել է, եւ նրանք վաղուց բնակվում են արտերկիր գաղթած հարեւանի փոքրիկ տանը: Այս ընտանիքը եւս հաշվառված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի