Ձմեռային փառատոնի նորամուծությունները
Երևանի Քաղաքապետարանը և Ձմեռային Փառատոն Հայաստանը դեկտեմբերի 22-ից հունվարի 13-ը բոլորին հրավիրում են Ազատության հրապարակ՝ մասնակցելու Ամանորի բազմազան միջոցառումներով հագեցած Ձմեռային փառատոնի:
Փառատոնը կմեկնարկի դեկտեմբերի 22-ին, ժամը 14:00-ին՝ ավանդական Ձմեռային շքերթով: Շքերթի մասնակիցները՝ երաժշտական խմբերը, պարախմբերը և գունեղ հագուստներով հետաքրքիր կերպարները, Կաղանդ պապի առաջնորդությամբ Երևանի Քաղաքապետարանից կհասնեն Ազատության հրապարակ, որտեղ կանցկացվեն ձմեռային խաղերը, բնապահպանական տոնածառերի ցուցահանդես-մրցույթը, ձեռքի աշխատանքները, հեքիաթասացությունը և այլ միջոցառումներ:
Յուրաքանչյուր տարի փառատոնը հետաքրքրական նորամուծություններ է բերում: Փառատոնի բոլոր օրերին Ազատության հրապարակում կկազմակերպվեն անհատական և թիմային բազմազան խաղեր (ուրախ պինգվիններ, բոուլինգ, նկարչական պատ, լաբիրինթ և այլն): Երեխաների համար կանցկացվի հեքիաթասացություն: Փառատոնի մասնակիցները նաև կարող են վերամշակվող նյութերից Ամանորի խաղալիքներ, զարդարանքներ, տոնածառեր և օրիգամի պատրաստել և տուն տանել:
Այս տարի, դեկտեմբերի 28-ին, արդեն երկրորդ անգամ կանցկացվի փառատոնի ամենաուրախ և աշխույժ միջոցառումներից մեկը՝ Ձմեռ պապերի մրցավազքը: Նախապես գրանցված մասնակիցները, ստանալով Ձմեռ պապի հագուստ, իրենց ուժերը կփորձեն վազքում: Հաղթողները կստանան մրցանակներ:
Միջոցառումների մուտքն ազատ է:
Ժամանակացույց`
ՁմեռայինՓառատոն 22.12.2012 – 13.01.2013
- Ձմեռային շքերթ դեկտ 22 | 14:00 -16:00
- Բնապահպանական տոնածառերի ցուցահանդես դեկտ 22-հունվ 13 | ողջ օրը
- Ձմեռային խաղեր դեկտ 22-հունվ 13 | 12:00 – 16:00
- Հեքիաթասացություն դեկտ 22-28 |15:00
- Ձեռքի աշխատանք դեկտ 22-28 |12:00 – 16:00
- Ձմեռ պապերի մրցավազք դեկտ 28|14:00 – 15:00
- Վիրտուալ փառատոն|Virtual Fest (առցանց մրցույթներ)