Տոնածառն ու խոզի բուդը
Որպես կանոն, Ամանորի տոների նախօրեին թանկանում են պահանջարկ ունեցող ապրանքների արժեքները: Բնականաբար, դա առաջին հերթին ազդում է մսամթերքի, կաթնամթերթի, աղանդերի վրա: Henaran.am-ը փորձեց պարզել, թե ինչ գներ ունեն որոշ ապրանքներ: Մսավաճառների խոսքով, խոզի բդի մեկ կիլոգրամը դեռ այսքան շատ թանկ չի եղել. այն այսօր վաճառվում է 3500 դրամ:
Ըստ նրանց, անցած տարի գինը տատանվում էր 3000-3200, իսկ 2010թ.-ի դեկտեմբերին 2500-2800 դրամ էր: Ի դեպ, խոզի բդի 10%-ի չափով թանկացում էր կանխատեսել գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության եւ անասնաբուծության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: Նրա խոսքով թանկացումը կապված է պահանաջարկի մեծացման հետ, իսկ այդ պահանաջարկը ամբողջովին բավարարել՝ դժվար է: Ի դեպ, ուսումնասիրությունները պարզել են, որ 4-5%-ով կթանկանա կաթնամթերքը: Գնաճ կարձանագրի նաեւ կարագը, այն պայմանավորված է ներմուծվող երկրի՝ Ճապոնիայում գների աճման հետ:
Նոր տարուն շուք տվող տոնածառները եւս աչքի չեն ընկնում իրենց էժանությամբ: Մայրաքաղաքում այսօր 1.5մետր բարձրությամբ արհեստական տոնածառի գները տատանվում են 30 000-36 000, 1.8 մ-ը`50 000-60 000, 2.1 մ-ը՝ 70 000-80 000, 2.4 մ-ը՝ ՝90 000-120 000 դրամի սահմաններում: Չնայած ըստ շրջանառվող լուրերի, այս տարի բնական եղեւնիներ չեն վաճառվի, սակայն առեւտուր անողները փող ունեցողներին խորհուրդ են տալիս՝ Ամանորի նախօրեին չգցել տրամադրությունը: Կան նաեւ որակով բարձր տոնածառներ, ինչպես օրինակ, բնականին մոտ 2.25 մետրանոց եղեւնին արժե 170 000-200 000 դրամ: