01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱԱԾ-ն արձագանքում է գաղտնալսման աղմուկին

Ազգային անվտանգության ծառայությունը որևէ առնչություն չունի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գաղտնալսման և դրա՝ համացանցում հայտնելու հետ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը: ՛՛Բոլոր մեղադրանքները մտացածին են և անհիմն՛՛,-ասաց Բաղրամյանը:

Նշենք, որ համացանցում երեկ հայտնվել է գաղտնալսված ձայնագրություն, որտեղ Զուրաբյանը և Վարդան Օսկանյանը քննարկում են ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությանն առնչվող հարցերը, և Զուրաբյանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին ու Հրանտ Բագրատյանին:

Ավելի ուշ Լևոն Զուրաբյանն իր տարածած հաղորդագրության մեջ ձայնագրության՝ համացանցում հայտնվելու համար մեղադրել էր հենց ԱԱԾ-ին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ