08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անհրժեշտ է բացահայտել և պատժել բոլոր ընտրահանցագործներին. Օմբուդսմեն

Նախագահի ընտրությունների ողջ ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի 116  թեժ գծի և արագ արձագանքման ծառայությունը ստացել է 255 ահազանգ: Այդ ահազանգերից 43-ի դեպքում քաղաքացիները կարիք են ունեցել իրավաբանական խորհրդատվության, ստացել են այն և կարողացել են լուծել իրենց հուզող խնդիրը: 52 ահազանգեր նույնիսկ առերևույթ հիմնավոր չեն եղել, այսինքն՝ գանգատը չի պարունակել մարդու իրավունքների խախտում, կամ ահազանգում չի […]

Ընտրությունները մայրենի լեզվին էլ են վնասում

Այսօր մայրենի լեզվի միջազգային օրն է: ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով մայրենի լեզվի հետ կապված խնդիրներին, նշեց, որ դրանց նկատմամբ պետք է տարվի ավելի արդյունավետ, ավելի ուղղորդված գործունեություն: “Մեզ անհրաժեշտ է լեզվամտածողության պետական ծրագիր: Կա օրենսդրական նախաձեռնություն, որն առաջ չի գնում, իսկ գործադիր մարմինն էլ ստեղծված […]

Թունավորվել են կարմիր պղպեղից. տուժածների վիճակը ծանր է

Հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում փետրվարի 20-ին՝ ժամը 16.20-ին, հաղորդում է ստացվել, որ “սննդային թունավորում” ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են ընդունվել Վանաձոր քաղաքի բնակիչներ` 1959 թ. ծնված Վարսենիկ, 1921 թ. ծնված Արև և 1943 թ. ծնված Գրետա Ուլիբեկյանները: Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ պարզվել է, որ նրանք թունավորվել են փետրվարի 18-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Վ. Ուլիբեկյանի տնակում, […]

Ընտանեկան խնդիրները կործանում են իմունային համակարգը

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ընտանիքում լարված հարաբերությունները կործանում են ամուսինների իմունային համակարգը:  Ընտանեկան խնդիրների պատճառով բարձրանում է “սթրեսի հորմոնի”` կորտիզոլի մակարդակը, ինչն ազդում է առողջության վրա, գրում է “Российская газета”-ն: Հոգեբանական առումով բացասական զգայական ֆոն է ստեղծվում, որի դեպքում մարդիկ խնդիրներ են ստեղծում մանրուքներից` աննշան իրադարձությունները միայն բացասաբար ընկալելով: Նրանք անկայուն վիճակում են գտնվում […]

2/18-ում վերահաշվարկ չի լինի. էական փոփոխություններ Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆու ձայներում չեն եղել

ՀՀ թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Խաչատրյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովի որոշմամբ  2/18 ընտրական տեղամասի քվեաթերթիկները չի վերահաշվարկվելու: Հիշեցնենք, երեկ այս հանձնաժողովը “Ժառանգության” ներկայացուցիչների դիմում-պահանջով բացել էր 2 ընտրատեղամասերի փաթեթեները: Արդյունքում արված փոփոխությունները էական ազդեցություն չունեցան քվեարկության արդյունքների վրա: “Հանձնաժողովի որոշեց, որ թիվ 2/18 ՏԸՀ-ից ստացված փաթեթը աննշան է բացված, եւ […]

Րաֆֆին վերջում ստանալու է մատերի համապատասխան ժեստը` իր կողքը կանգնող ուժերից…

Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ ծավալվող հետընտրական գործընթացին, նշելով. ”Ամենավատ հիվանդություններից մեկը հիշողության կորուստն է… Սցենարը նույնն է, աստիճանաբար համահեղինակներ են հայտնվում, դերերը բաշխվում են նույն դերակատարներին… Նույն հիստերիկ, պաշտոնամոլությամբ տառապող, այդ ամենի ակնկալիքով ոգեւորված, սփյուռքահայությամբ համեմված, ամբոխի վրայով, նրանց զգացմունքների վրայով իշխանության գալու հերթական փորձը… Իսկ ամբոխը […]

Բուդապեշտում հարգանքի տուրք են մատուցել Գուրգեն Մարգարյանի հիշատակին

Բուդապեշտում՝ Դանուբ գետի ափին գտնվող հայկական խաչքարի մոտ, Հունգարիայի հայ համայնքը իր հարգանքի տուրքը մատուցեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ով ինը տարի առաջ դաժանաբար սպանվել էր ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից, ինչի համար էլ 2012 թվականին վերջինս ստացավ հերոսի կոչում իր հայրենիքում՝ Ադրբեջանում: Տեղեկացրեց Արեւ Լալայանը` www.armenians.hu կայքից:

Րաֆֆին “սյուրպրիզներ” ունի դեռ /վիդեո/

“Ժառանգություն” կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը գիշերը չի մնացել Ազատության հրապարակում: “Գնում-գալիս էի, բայց տղերքը մնացին եւ դրոշը պահեցին: կարեւորը դրոշն է”,-առավոտյան Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:”Մաստեր-պլանը ժողովրդին է պատկանում, որոշում կկայացնենք ու հետագա ծրագրերը կլինի”,-ասաց նա: “Պայքարը լեցուն է լինելու անակնկալներով, ոչ մեկը չգիտի, թե այսօր,  վաղը մյուս օրը ինչ է բերելու […]

Ոստիկանապետը խորհրդակցություն է հրավիրել

Փետրվարի 20-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: ՀՀ ոստիկանության պետն անդրադարձավ ՀՀ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու ուղղությամբ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքին, ապա խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հետընտրական շրջանում հասարակական կարգի պահպանման առանձնահատկություններին և պահանջեց բոլոր իրավիճակներում առաջնորդվել օրենքի գերակայության […]

Այգեպարցին վիրավորվել է դիպուկահարի կրակոցից

“Երկու ժամը մեկ դիպուկահարը կրակում է գյուղի ուղղությամբ, մի քանի րոպե ու դադարեցնում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Այգեպար գյուղի համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ դիպուկահարը վիրավորել է այգեպարցի 53-ամյա Դավիթ Գաբրիելյանի վրա: “Ծառերն էր էտում խաղողի այգում, անխիղճը երեք անգամ կրակեց, կպավ ձեռքին ու միջով անցավ”,- պատմեց գյուղապետը: Դավիթի կյանքին վտանգ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի