19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տաքսիստներին օրենքը վնաս չի, վնաս չի. չինովնիկների տեսակետը

Մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղեւորափոխադրումների ոլորտը բարեփոխելու նպատակով կապի եւ տրանսպորտի նախարարությունը նախագիծ է առաջարկում, որը ըստ գործադիրի` էապես կբարելավի անհատ ձեռներեց տաքսիստների աշխատանքը: Այդ պատճառով, ոլորտի պատասխանատուները չեն կարողանում ըմբռնել, թե ինչի համար են տաքսիստները դժգոհում բարեփոխումներից:

Հիշեցնենք, վերջերս անհատ ձեռներեց տաքսու վարորդները բողոքում էին կառավարության որոշման դեմ:  Նրանք նշում էին, որ դժվարությամբ, բայց կառավարության ճնշման ներքո անցան դեղին համարանիշի, մինչդեռ հիմա կառավարությունն ասում է, թե սխալվել է, դրանք պետք չեն: Վարորդները անարդար են համարում այս որոշումը` նշելով, որ սպիտակ համարանիշով վարորդները, փաստորեն որեւէ գումար չվճարեցին: Մինչդեռ դեղին համարանիշի համար վճարված գումարները “ջուրն ընկան”:

Ոլորտը կարգավորող մասնագետների խոսքով, տաքսու դեղին համարանիշն ընդամենը վերահսկողության եւ հաշվառման միջոց է, դրա անհրաժեշտությունը չկա այլեւս: Ըստ  ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արտաշես Ավետիսյանի,  նախարարությունը դեղին համարանիշների փոխարեն կտրամադրի ինքնակպչուն ժապավեններ: Եթե դեղին համարների համար վարորդները պետբյուջե վճարում էին 17 հազար դրամ, ապա ինքնակպչուն թղթերը անվճար են:

Տաքսիներից հանվում է նաեւ ամենօրյա բուժզննման եւ տեխզննման պահանջը, մշտական կայանատեղի ունենալու պահանջը:

ՀՀ կառավարության աշխատակազմի “Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն”-ի ղեկավար Արմեն Եղիազարյանի, համոզմամբ  տաքսիստները  փոփոխություններից հետո կխնայեն ամսական 12-15 հազ. դրամ: Չնայած  2013 թ. հունվարի 1-ից տաքսիների արտոնագրային վճարների գները թանկացել են, բայց Արմեն  Եղիազարյանը լրագրողներին ասաց, որ  տաքսիների վճարումներն ընդհանուր առմամբ պակասել են:

Ի դեպ, եթե դեղին պետհամարանիշների համար դիմում էին նաեւ ճանապարհային ոստիկանությանը, ապա ըստ ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանի, այդ խնդիրը այլեւս չկա:

Պատասխանելով Henaran.am-ի այն հարցին, թե դեղին պետհամարանիշների համար վճարված գումարը արդյո՞ք հետ է վերադարձվելու, փոխնախարարը բացասական պատասխան տվեց:

“Ինչի՞ համար: նրանք լիցենզիայի համար են մուծել: Հիմա եթե որեւէ մի ոլորտում գործունեությունը դադարեցնում ես, փողը հետ են տալի՞ս”,-ասաց Ա. Ավետիսյանը:

Հավելենք, որ տաքսի մեքենաների մոտ 70 տոկոսն արդեն ձեռք է բերել դեղին համարանիշ:

Տեսանյութը քիչ անց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ