23 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“Չենք լռելու”-ն կոչ է անում սփյուռքահայերին ոչ մի լումա չհանգանակել Մայր աթոռին /վիդեո/

“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությունը ներկայացրել է “Կեղծ արժեքներ” շարքի 5-րդ մասը, որում պատկերված է Կոտայքի մարզում կործանվող Գհուկի վանքի վիճակը՝ Երևանում կառուցվող կաթողիկոսական նստավայրի կառուցման ֆոնին: Նախաձեռնությունը կոչ է անում սփյուռքահայերին դիտել տեսանյութը և զերծ մնալ սարերում վանքերի հետ հետ գործ չունեցող Կաթողիկոսին գումար հանգանակելուց՝ դրա փոխարեն ուղղելով այն առավել կարևոր ուղղություններով: Հայրենիքը միայն հանցագործ […]

”Ժողովուրդ”-ի կողքին են /լրացված վիդեո/

Այսօր “Ժողովուրդ” օրաթերթն` իր խմբագրակազմով, նաեւ քաղաքացիների մի խումբ, բողոքի քայլերթ են կազմակերպել` թերթի խմբագրությունից շարժվելով Երեւանի կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Թերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը լրագրողներին ասաց, որ իրենք այս ակցիայի միջոցով նպատակ ունեն միջնորդության փաստաթուղթ ներկայացնել դատարան` պահանջելով , որ “Ժողովուրդ” օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի վրայից հանվի […]

32 մլն ԱՄՆ դոլար` ժողովրդավարության համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ համագործակցության ընթացքից, որից հետո վարչապետին է ներկայացվել ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից մշակվող Հայաստանի զարգացմանն օժանդակելու հնգամյա ռազմավարությունը և դրա ներքո իրականացվելիք ծրագրերն ու գործողությունները: Ջոն Հեֆերնը նշել է, […]

Պոզիտիվ ցուցում է տրված` ներկայացնել բոլոր թեկնածուներին. Աշոտ Մելիքյան

Այն միտումը, որը նկատվել էր խորհրդարանական ընտրությունների ժամանակ լուսաբանման առումով, պահպանվել է նաեւ այժմ` ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանում: Հեռուստաեթերը մատչելի է ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին: Այսօր այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա , միեւնույն ժամանակ ակնհայտ է համարել, որ բոլոր հեռուստաընկերություններին այսպես ասած`”պոզիտիվ” ցուցում է տրված` ներկայացնելու […]

Եկեք մի հատ կտրվենք նրանից, որ Լֆիկի պահ կա …

“Կյանքումս չէի մտածի, որ մի օր կասեմ, որ գիտե՜ք, էս ինչ հարցում Լֆիկը ճիշտ էր, բայց դե ոնց ասում ա, չգիտես վաղն ինչ կլինի։ “Հրապարակը” հարցազրույց ա վերցրել Լֆիկից էն Եռաբլուրի լացող կնգա հետ կապված միջադեպի մասին ու ամբողջ հարցազրույցը ոտքից գլուխ հեգնանքի կծիկ ա։ Լֆիկը ամեն կերպ փորձում ա պաշտպանվել, պատմում ա, որ դեռ […]

Ի՞նչ է մտածել Տավուշի մարզպետը /ֆոտո/

Տավուշի մարզի Մովսես սահմանամերձ գյուղը մարզկենտրոն Իջեւանից գտնվում է  88, Երեւանից`  221 կմ հեռավարության վրա: Սկսած Բերդից ճանապարհին ոչ մի ցուցանակ չկա, որպեսզի Մովսես գնացողները կողմնորոշվեն: “Դույզ ուղիղ  գնացեք”, “Աջավ պավարոտ արեք` ձախավ մտեք”՝ խորհուրդ էին տալիս տավուշցիները Սերժ Սարգսյանի քարոզարշավը լուսաբանող լրագրողներին: Նշենք, որ այլ  գյուղեր տանող ուղղություններով ցուցանակներ կային, նույնիսկ կիլոմետրերն են նշված: […]

Վառելիք հայթայթում են թաղամասից ոչ հեռու գտնվող քաղաքային աղբանոցից /վիդեո/

Գյումրու տնակային ավաններում և կիսավթարային շենք-շինություններում բնակվող ընտանիքներ “Շիրակ կենտրոնի” աշխատակիցների կատարած ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց են տալիս որ, որքան էլ անսպասելի է, անօթևան ընտանիքների շրջանում բազմաթիվ են բազմազավակ ընտանիքները: Եվ ցավալին այն է, որ այդ ընտանիքներից շատերի գոյության հիմնական ու միակ միջոցը սոցիալական նպաստն է: “Շիրակ կենտրոնի” աշխատակիցներն անցած օրը, ավստրալահայ Արամ Միքայելյանի […]

Անդրանիկ Զատիկյանին թունավորե՞լ են

Անդրանիկ Զատիկյանը սպանվել է թունավորման միջոցով: Այս կարծիքին են Զատիկյանի հարազատներից ոմանք: Այս տարվա հունվարի 13-ին` ժամը 7:00-ի սահմաններում Երևանի Մեծարենցի փողոցում հայտնաբերվել է Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ 31-ամյա Անդրանիկ Զատիկյանի դիակը: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Մահվան հնարավոր վարկածներից է թմրամիջոցի դոզայի գերազանցումը, սակայն մահացածի հարազատներից ոմանք դա բացառում են, […]

Բենզալցակայանի աշխատակիցները թունավորվել են

Քաջարանի Լեռնագործների փողոցում կառուցվող բենզալցակայանից երեկ “սուր էկզոգեն թունավորում” ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 3 տղամարդ:  ՀՀ ոստիկանության հաղորդմամբ`բենզալցակայանի վառելիքի տարան մաքրելու նպատակով աշխատողները մտել են նրա մեջ ու առաջացած գազերից թունավորվել և տեղափոխվել  հիվանդանոց:

Ավտոմեքենաները մնացել են ձնակույտի մեջ

Հունվարի 30-ին, ժամը 09.58-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ-ից կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի