05 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեմիրճյանն էլ “հաջորդ դասին” /վիդեո/

ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը մարտի 1-ին Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցեց 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված պատարագին: Պատարագից հետո նա հրաժարավեց պատասխանել լրագրողների հարցերին: “Հետո, հետո”,-ասաց եւ հեռացավ: Henaran.am-ի այն հարցին թե հետոն երբ կլինի`պատասխանեց` ոչ այսօր: “Այսօր բան չեմ ասելու: Հետո”,-նշեց ՀԺԿ նախագահը: “Ազատություն” կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Հրանտ Բագրատյանը նույնպես […]

Պատասխան կտա՞ “Հանրապետականը”

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը Սյունիքի մարզպետարանի բնապահպանության եւ գյուղատնտեսության վարչության պետ Սամվել Թանգյանը ահաբեկել է “Որոտան” թերթի գլխավոր խմբագիր Արեւհատ Ամիրյանին` ասելով, որ կոչնչացնի լրագրողին եւ նրա ընտանիքին: Այս մասին լրագրողը գրել է թերթի կայքում եւ ոստիկանությանը խնդրել, որ հոդվածը դիտարկեն որպես հաղորդագրություն հանցագործության մասին: Սամվել Թանգյանը մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց, որ ահաբեկել […]

Նոր ”մարտի 1” չի լինի. Սասուն Միքայելյան

Ազատամարտիկ, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը կարծում է, որ մարտի մեկի անմեղ զոհերի բացահայտման գործում առաջընթաց չկա: ”Ի սկզբանե փակուղու մեջ է եղել և հիմա էլ փակուղու մեջ է, ժամանակի ընթացքում ժողովուրդը կբացահայտի, կարող է մեկ տարի, երկու տարի հետո լինել”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Հարցին, թե հնարովոր է ”Ժառանգության” ղեկավարի սկսած շարժման արդյունքում ևս […]

Նիկոլը հարցը ոչ կոռեկտ համարեց /վիդեո/

ՀԱԿ-ի կոչի շրջանակներո՞ւմ է արդյո՞ք Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եկել Սուրբ Սարգիս եկեղեցի` մասնակցելու 2008թ-ի Մարտի 1-ի զոհերի հիշատակի պատարագին: “Կարծում եմ` ուղղակի պատշաճ չէ հիմա այստեղ այդ կարգի հարցեր քննարկել, եկել եմ Սուրբ Սարգիս եկեղեցի, եկել եմ 2008թ մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու: Կարծում եմ, որ այսօր հոգեհանգիստն այստեղ […]

ԵՊՀ ռեկտորը դատապարտում է եւ զսպվածության կոչ անում

Վերահաստատելով մեր հավատարմությունը խոսքի ազատության արժեքին և մեր համոզմունքը ցանկացած երևույթ ազատորեն քննարկելու հարցում, ըմբռնումով մոտենալով Համալսարանի մի խումբ ուսանողների վրդովմունքին՝ Երևանի պետական համալսարանի ռեկտորատը դատապարտում է խոսքի ազատության և քաղաքակիրթ վարքագծի սահմանն անցնող բոլոր անթույլատրելի երևույթները՝ լինեն դրանք ուսանողուհու կողմից մատներով ցուցադրվող անպարկեշտ ժեստեր, թե՛ ռեկտորի օգնականի կողմից անթույլատրելի արտահայտություններ, թե՛ դասադուլին կողմ և […]

Երբեք կոչ չեմ անի կտրել Ռուբեն Հախվերդյանի ականջները…

 ‘’Հայոց Արծիվներ’’ հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագան Խաչիկ Ասրյանը պատասխանել է նախօրեին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհնանիսյանի հանրահավաքի ժամանակ երգահան ռուբեն Հախվերդյանի հայտարարությանը: ”Հայաստանի Հանրապետության արժանապատի´վ քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններում նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ընթացքում` Սումգայիթի ջարդերի 25-րդ տարելիցի օրը, իրեն կորցրածի կերպարով, ինքնասիրահարված Ռուբեն Հախվերդյանի կողմից գիտակցաբար հնչեցված […]

Եկեղեցում` միասին էին, սպասում են Լեւոնին /ֆոտո, վիդեո/

Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցած 2008թ. Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողությունը այդօրվա 10 զոհերի հարազատներն էին, ՀԱԿ դաշինքի անդամներ, քաղաքական գործիչներ, ՀԺԿ առաջնորդ  Ստեփան Դեմիրճյանը, “Ազատուոյուն” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Ջհանգիրյանը, ՀՀՇ առաջնորդ Արամ Մանուկյանը, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:   Հետաքրքիր է, որ նրանք բոլոր լռելյայն իրար բարեւեցին, իսկ […]

“Արեւիկ. քեզ ու ընտանիքիդ վերացնելու եմ”. պաշտոնյան ահաբեկել է լրագրողին

Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը ահաբեկել է “Որոտան” թերթի գլխավոր խմբագիր Արեւհատ Ամիրյանին: Վերջինս այդ մասին գրել է իր թերթի կայքում եւ խնդրել հոդվածը ընդունել որպես հաղորդագրություն հանացագործության մասին: Ստորեւ ներկայացնում ենք լրագրողի նյութը: Երեկ 093453200 հեռախոսահամարից սպառնալից հեռախոսազանգ ստացանք Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանից: Կարդացել էր […]

”Ժողովրդի անշնորհքությունը” /ֆոտո, վիդեո/

Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ քաղաքի բակերում պարբերաբար կարելի է հանդիպել մեղմ ասած` ոչ գեղեցիկ, աղտոտված տեսարանների, որոնք պատկերված են լուսանկարներում: Քաղաքի բնակիչներից հետաքրքրվեցինք, թե ինչու են ամենուր աղբակույտեր: Բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ սա ժողովրդի անշնորհքության արդյունքն է: Քաղաքապետարանի աշխատակիցները, նրանց խոսքով, յուրաքանչյուր առավոտ կատարում են իրենց պարտականություններն ու […]

Րաֆֆին չի պարտադրել որդուն

”Իմ որդիներն ու ընտանիքը մշտապես ծառայության մեջ”,-այսօր ասուլիսում ասաց ”Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` ի պատասխան հարցի, թե ինչու իր ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացիներ չեն: Հովհաննիսյանը նշեց, որ շատ ուրախ է, որ իր կրտսեր որդին 16 տարեկանում դիմել է և ՀՀ քաղաքացիություն է ստացել: ”Դա հայրական հրահանգ չէր, այլ ազատ կամքի արտահայտություն”,-ասաց նա: ”Վստահ եմ, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի