Առողջապահության նախարարությունը
Առողջապահության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.
· Առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ` կապված համավճարի զեղչման կամ դրա վճարումից ազատելու կարգի նկատմամբ իրականացվող ստուգումների և մշտադիտարկման ցածր արդյունավետության հետ, որըհանգեցրել է բազում խտրական դրսևորումների դեպքերի, որոնցհամարպաշտոնատարանձինքպատասխանատվությանչեն ենթարկվել:
· Խիստ մտահոգիչ է, որ հանրապետությունում բացակայում են շրջանառվող դեղերի որակի հսկողության մեխանիզմներ և այդ հարցը կարգավորող հատուկ մարմին, որի արդյունքում վտանգվում է բազմաթիվ անձանց առողջությունը:
· Առկաենեղելբազմաթիվբժշկականոչ իրավաչափ գործողություններ, որոնք բժշկական էթիկայի կանոնների բացակայության հետևանքով չեն ստացել համապատասխան որակում:
· Շարունակում է չլուծված մնալ “Բժշկական սխալ” եզրույթի օրենսդրական կարգավորումը, արդյունքում կրկին անգամգրանցվել են բժշկի անփութության կամ բժշկական սխալի հետևանքով ոչ ճիշտ բժշկական միջամտություն ցուցաբերելու միշարքանցանկալի հետևանքներ:
· Մտահոգության տեղիք է տալիս, որ մինչ օրս չի ընդունվել մինչև 6 ամսական երեխայի կրծքով սնուցումը կարգավորող` «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման և արհեստական կաթնախառնուրդների շրջանառության մասին»օրենքի նախագիծը:
· Բավարար քայլեր չեն ձեռնարկվել “Հաշմանդամներ իսոցիալական պաշտպանության մասին” ՀՀ օրենքի` խոցելի խմբի անձանց անվճար դեղորայքով ապահովելու պարտականությունը:
· Դեռևսիրլուծումըչիստացելառողջապահական պետական նպատակային ծրագրերով նախատեսված 0-7 տարեկան երեխաների համար նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով իրականացվող բժշկական ծառայությունների մատուցմանապահովմանխնդիրը:
· Ցածր է “Թեժգիծ” ծառայության միջոցով ստացված դիմում-բողոքներիn համապատասխան լուծում տրամադրելու մակարդակը:
Արձանագրված դրական զարգացումներ
· Կեղծ դեղերի դեմ պայքարի շրջանակներում ստորագրվել են միջազգային պայմանագրեր, կազմակերպվել են խորհրդաժողով-դասընթացներ:
· էապես բարձրացվել է շտապօգնության ծառայության որակն ու արդյունավետությունը:
· Մի շարք բժշկական միջամտություններ 0-7 տարեկան երեխաների համար իրականացվում են անվճար հիմունքներով:
Պաշտպանի աշխատակազմ