23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կարող ենք խնդիրներ ունենալ. Տիգրան Սարգսյան

Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ քաղաքացիներից հարցադրումներ են ստանում, որոնք վերաբերումում են ID քարտերի կիրառմանը: Վարչապետը ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանից հետաքրքրվեց, թե արդյոք այդ քարտն ամբողջովին փոխարինում է անձնագրին, քանի որ ստացված դիմումները փաստում են, որ քաղաքացիներից որոշ մարմիններում անձնագիր են պահանջում՝ չբավարարվելով միայն ID քարտերով:

Օսիկյանը նշեց, որ համաձայն օրենքի՝ նույնականացման քարտը ՀՀ քաղաքացու ինքնությունը հաստատող փաստաթուղթ է, և այն կարող է ամբողջովին փոխարինել անձնագրին: Փոխոստիկանապետը հայտնեց, որ նույնականացման քարտ ստանալու համար դիմել է 64 հազար քաղաքացի: 62 հազարն արդեն ստացել է դրանք:

՛՛Հիմա անցումային փուլ է և պետք է բոլոր մարմինները սովորեն աշխատել այդ քարտերով: Մենք  մինչև տարեվերջ պետք է որակապես փոխենք իրավիճակը և պատրաստ լինենք սպասարկել մեր քաղաքացիներին այդ քարտերով, որովհետև եթե հունվարի մեկից հետո 270 հազար քաղաքացիներ սկսեն իրենց աշխատանքենրը ID  քարտերով, կարող ենք խնդիրներ ունենալ”,-նկատեց Սարգսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ