“Ժառանգությունը” վաղը ԿԸՀ կներկայացնի Երեւանի ավագանու ցուցակը
“Ժառանգություն” կուսակցությունը վաղը ԿԸՀ կներկայացնի Երեւանի ավագանու իր ցուցակը, ապա այն կներկայցվի հանրությանը: Այս մասին այսօր տեղեկացրեց կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: “Մենք կփորձենք հաղթել ՏԻՄ ընտրություններում, այս դեպքում` Երեւանի ընտրություններում: Մենք հնարավորություն ունենք մասնակցելու եւ հաղթելու, եւ ես վստահ եմ, որ Երեւանում մենք հաղթելու ենք”,-ասաց:
Խուրշուդյանը նշեց, որ իրենք կարեւորում են Երեւանը, քանի որ նախ եւ առաջ Հայաստանի մեկ երրորդն այստեղ է բնակվում եւ այն քաղաքական, արդյունաբերական եւ տնտեսական մեծ նշանակություն ունի: Խոսնակը չհայտնեց, թե ով է գլխավորելու ավագանու ցուցակը:
Հավանական թեկնածուներից մեկը` Արմեն Մարտիրոսյանը, Henaran.am-ի հետ զրույցում ցուցակը իր կողմից առաջնորդելու հնարավորությունը:
Խուրշուդյանը ողջունեց այն կուսակցություններին, ովքեր չեն մասնակցել նախագահական ընտրություններին, սակայն մասնակցում են Երեւանի ավագանու ընտրություններին: Հարցին, թե կարող է համագործակցություն լինել ԲՀԿ-ի հետ, պատասխանեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի հետ, որն իսկապես մտահոգ է բնակչության համար եւ ոչ թե “ձեւ է տալիս, թե մտահոգ է”, կարող է համագործակցություն լինել: