16 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տարոն Մարգարյանը՝ Օսկանյանին /վիդեո/

“Սա պատերազմ չէ, որ հաղթեն ու պարտվեն, սա մրցակցություն է, իսկ այն թիմերը, որոնք հանդես են գալիս ընտրություներին թե իրենց ծրագերով, թե իրենց հանդիպումներով մեր քաղաքացիների վստահությունն են խնդրում”,-լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանը` պատասխանելով ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե պետք է վերջ տալ ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհին: ”Այսօր այն փորձառությունը, սրտացավությունը, […]

Ներքին շենգավիթցիները խաչակնքվեցին՝ ՛՛հոր տղեն ա, է…՛՛/ֆոտո, վիդեո/

Երևանի գործող քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանն ապրիլի 13-ին շարունակեց իր քարոզարշավը Ներքին Շենգավիթում: Այստեղ քաղաքապետին դիմավորեցին ծափողջյուններով: Քաղաքապետն իր հերթին ողջունեց ներկաներին, համբուրեց իրեն դիմավորող փոքրիկներին: ”4 տարիների ընթացքում մեր թիմը օր ու գիշեր աշխատանքով փորձեց խդիրները լուծել ”,-ասաց Մարգարյանը` հավելելով, որ դեռ բազում ծրագրեր կան, որոնք իրագործվելու են: Իսկ այստեղ նա եկել […]

Էքս նախագահը համոզված է՝ Ծառուկյանը ՛՛Գռզոյի՛՛ օրին /վիդեո/

“Մեզ սվիններով դիմավորեցին, թե ինչպես կարելի է համագործակցել ԲՀԿ-ի հետ, բայց ինչ վատ բան կար դրա մեջ, որ մենք այսօր պոկեցինք մեկին ավազակապետական իշխանություններից, վաղը՝ մյուսին”,- Հայ Ազգային կոնգրես կուսակցության համագումարում`ապրիլի 13-ին ասաց ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: ”Եթե այսօր  խոշոր բուրժուազիան եւ իշխանությունը սերտաճած են, մենք որեւէ զարգացման չենք կարող հասնել: Նույն […]

Առանց տեղումների եղանակ

Ապրիլի 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 15-ին օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին առանձին շրջաններում, 16-ին շրջանների զգալի մասում, 17-18-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 14-15-ին կբարձրանա […]

Ո՞վ է քվեարկելու Թոքմաջյանի օգտին /վիդեո/

Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանի ռեկտոր, Երեւանի ավագանու ՀՀԿ ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցրած Հովհաննես Թոքմաջյանը գտնում է, որ յուրաքանչյուր ուժ ընտրության է գնում հաղթելու և առավել շատ ձայներ հավաքելու համար: ”Յուրաքանչյուր ուժ գնում է հաղթելու համար, վերջնական գնահատականը տալիս է ընտրողը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Թոքմաջյանը՝ նշելով, որ մարդիկ ձայն են տալիս կամ ցուցակին, կամ կոնկրետ […]

Պետության հաշվին բարեգործություն անել պետք չէ. պատգամավորը՝ ԲՀԿ-ին

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Մի առիթով գրել էի, որ ԲՀԿ-ն, չգիտես ինչու, դադարեցրել է իր կողմից իրականացվող առողջապահական ծրագրերն ու ակնոցների բաժանումը, որ տարիներ շարունակ ներկայացնում էր որպես իր կողմից իրականացվող բարեգործություն։ Մտածում էի՝ հավանաբար պատճառը նախագահական ընտրություններին չմասնակցելն էր։ Ձայներ հավաքելու կարիք չկար։ Սպասում էի, որ ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, […]

Էն ժամանակվանից թարսվեցին Լեւոնն ու Րաֆֆին …թեժ քննարկում Ազատության հրապարակում /վիդեո/

”Ազատության” հրապարակում նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին դեռ ոմանք գալիս են, քանի որ հավատում են, որ Հովհաննիսյանն ի վերջո, կարող է իշխանափոխության հասնել: Մյուսներն էլ չգիտեն, թե ինչ է լինելու այս շարժման ավարտը, սակայն  գալիս են ինչ-որ տեղեկություն ստանալու համար: Այս մասին Ազատության հրապարակում պատմեցին Henaran.am-ի  զրուցակիցները :  ”Ինձ ապրիլի 9-ն էլ չի հետաքրքրում, […]

Բագրատյանին հրավիրել ենք, բայց չի եկել. Զուրաբյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ՀԱԿ համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում անհեթեթ համարեց այն հարցը, թե որ քաղաքական ուժերին են հրավիրել, ում՝ ոչ: ”Կարևոր հարց ենք լուծում այստեղ, 1800 մարդ է անդամագրվելու Հայ Ազգային Կոնգրես կուսակցությանը, դուք փոխարենը նպատակների, ծրագրի մասին հարցնեք, անձնավորում եք”,-ասաց Զուրաբյանը` ավելացնելով, որ հրավիրել են այն քաղաքական ուժերին, որոնց […]

Երեւանի ագռավները, ղուշբասները եւ ընտրությունները

՛՛Բարև՛ դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը չնայած մեկնարկել է, բայց թույլ է անցնում. միայն դեղին պլակատներ են նկատվում , որոնք  Տարոն Մարգարյանի պլակատներն են և նկատել եմ մեկ էլ քանդված Ամիրյան փողոցը՛՛: Ըստ երիտասարդ գործչի՝ ապրիլի իննից հետո դժվար է խոսել ավագանու ընտրությունների մասին: ՛՛Ոստիկանությունը անտեսեց ամեն բան և ծեծի ենթարկեց  […]

Երևանցիները ավելի շատ են ընթերցում

Ապրիլի 15-22-ը Երևանում կմեկնարկի միջազգային գրադարանային շաբաթը: Այս մասին այսօր ”Հենարան” ակումբում հայտարարեցին ”Խնկո ապոր” անվան գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանը և  Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը: Շաբաթվա ընթացքում գրադարաններում կկազմակերպվեն բաց դասեր, ընթերցանության ժամեր, ներկա կլինեն հանրապետության բոլոր գրադարանների ներկայացուցիչներ: Այս տարվա կարգախոսն է ”Գրադարանն այժմ նաև թվային”: Տոնոյանը նշեց, որ վերջին տարիներին պետությունն ավելի մեծ ուշադրություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի