23 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչական դատարանի ֆորմալիստական եւ բովանդակազուրկ որոշումը. ”Բարև Երևան”

2013թ. մայիսի 15-ին ”Բարեւ Երեւան” կուսակցությունների դաշինքը ՀՀ Վարչական դատարան էր ներկայացրել հայցադիմում 2013թ. մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու մասին:   Հայցադիմումը բաղկացած էր 52 էջից եւ ներառում էր Երեւանի 13 ընտրատարածքներից 10-ում ընտրախախտումների պատկերն ու փաստական աղբյուրներն արտացոլող աղյուսակներ՝ ըստ յուրաքանչյուր ընտրատարածքի բոլոր տեղամասերի: Աղյուսակներում ամփոփված տվյալները հաստատող փաստական նյութը՝ քաղված բացառապես […]

Ամո՛թ, հավիտենական ամո՛թ հայերին. Զարուհի Փոստանջյան

Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ 2013թ.-ի մայիսի 21-ի նիստում Հայ մեծանուն գրող Ռաֆայել Պատկանյանի ”Վարդապետարան Հայաստանի Ազատության” աշխատությունը, որը  լույս է տեսել 1889 թվականին, պատասխանում է այսօր մեզ հուզող մի շարք հարցերի: Մեջբերում եմ`   ”Ամո՛թ, հավիտենական ամո՛թ հայերին: Կիսագազան սեւամորթ ստրուկը հիմնեց իր անկախ Լիբերիա պետությունը ու դարերով հալածված ջհուդը փողի ուժով իրեն սեփականություն դարձրեց […]

Հովիկ Աբրահամյանն իր մեկ ամսվա աշխատավարձը կտա արմավիրցիներին

Այսօր Ազգային ժողովում ելույթների ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը հայտարարեց, որ կարկուտից տուժած արմավիրցիներին օգնելու համար հարկ է հիմնադրամ ստեղծել: Պատգամավորը նշեց, որ խորհուրդ կտա բոլոր ֆինանսական կազմակերպություններին գումար փոխանցել այդ հիմնադրամ: Երբ Պետրոսյանը եզրափակեց ելույթը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ համաձայն է նրա հետ: ”Ես իմ մեկ ամսվա աշխատավարձը կփոխանցեմ արմավիրցիներին”,-ասաց ԱԺ […]

Կառավարությունն իր դեմ չի պայքարելու. Ռուստամյան

Ներկայացնում ենք այսօր Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը. ՛՛Սիրելի հայրենակիցներ, Կառավարությունը կրկին ներկայացրեց իր ծրագիրը: Ինչ ակնկալիք կարող է ունենալ մեր քաղաքացին այս ծրագրից ու կառավարությունից: Ցավոք, ոչ մի լուրջ դրական տեղաշարժ իմաստ չունի սպասել: Նախ և առաջ այն պատճառով, որ այս ծրագիրը, ըստ էության, կապ չունի Հայասատանի հետ և բացարձակապես չի […]

Սաուդյան Արաբիայում 5 օտարերկրացիների գլուխ են կտրել

Սաուդյան Արաբիայում մահապատիժ է իրականացվել` կտրել են սիրիացու գլուխը, որը թմրանյութերի վաճառքով է զբաղվել: Այդ մասին ասվել է երկրի ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ: Իսկ ավելի ուշ այնտեղ մահապատժի են ենթարկվել Եմենի 5 քաղաքացիներ` կտրել են նրանց գլուխները, որից հետո խաչել: Եմենցիներին մահապատժի են ենթարկել Սաուդյան Արաբիայի բնակչին խեղդամահ անելու, ինչպես նաեւ մի քանի […]

Այնտեղ մարդիկ կան, որ նստել են Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի մասին խոսելիս ասաց, որ կառավարությունը ՀՀ թիվ մեկ գործադիր մարմինն է, սա արձանագրված է դե յուրե՝ ՀՀ սահմանադրությամբ, այն քաղաքական մարմին է՝ ըստ օրենքի, սակայն ամբողջ խնդիրը հենց այն է, որ իրականում այն քաղաքական մարմին չէ: Ըստ Փաշինյանի՝ կառավարության կազմում չկան քաղաքական դեմքեր: ՛՛Եթե […]

Աշխատանքից հեռացված ուսուցչուհու պատճառով աշխատավարձից զրկվում են նրա գործընկերները

2004թ.-ից մինչ այժմ դատական գործընթացներ են ընթանում կապված Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանի եւ նույն դպրոցի նախկին ուսուցչուհի Սուսաննա Սարգսյանի հետ: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում ներկայացնելով խնդիրը` դպրոցի տնօրենը նշեց, որ տարիներ առաջ օպտիմալացման պատճառով աշխատանքից ազատվել են այն ուսուցիչները, որոնք չեն ապահովել համապատասխան դրույքաչափ: “Ինֆորմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Սարգսյանի հետ աշխատանքից ազատվել էին […]

ՀԱԿ-ի ձանձրույթի դեմ…Գալուստ Սահակյանը բացահայտել է

”Ես կարծում եմ՝ այստեղ շահողը նորից ՀԱԿ կոչվածն է, որովհետև հնարավորություն ունեցավ ասելու, մեզ մեղադրելու: Ամիսներ շարունակ շոու պետք է անեին, մենք ընդամենը մեկ շաբաթ հնարավորություն տվեցինք անել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի այն հայտարարությունը, թե ՀՀԿ խմբակցությունը դեմ քվեարկեց մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու նախագծին, քանի որ չէր ցանկանում, որ […]

ՄԱՊ-ի Ալիկը գյուղացու կողքին է /վիդեո/

Ազգային ժողովի  պատգամավոր Ալիկ Պետրոսյանը/ՄԱՊ-ի Ալիկ/  Արմավիրի մազի կարկտահարությունից հետո գյուղացու կողքին է եղել: Նրա խոսքով, մինչեւ չտեսնես այդ վնասը չես կարող պատկերացնել: Պատգամավորը լրագորղների հետ զրույցում հաստատեց, որ հակակարկտային կայանները գործել են: Սակայն այստեղ արդեն այդ հարցը կարեւոր չի:  “Կայանները չէին կարող օգնել, կրակել են, բայց կարկուտը մեծ ծավալով էր”,- ասաց պատգամավորը: Եթե բանջարանա-բոստանային […]

Այս կառավարությո՞ւնն է երևի արել, որ կարկուտ է եղել…Թովմասյանը սովորույթը չխախտեց

 Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի նախագիծը բուռն քննարկումների արժանացավ ընդդիմադիր գործիչների կողմից: Նախքան ընդմիջման գնալը արտահերթ ելույթ ունեցավ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա նշեց, որ իր մոտ արդեն սովորույթ է դարձել, որ այստեղ ելույթ ունենալիս ներկայացնում է ոչ թե իր նախապես ընդգծված տեքստը, այլ պատասխանում է քննադատներին:  Թովմասյանն ասաց, որ աշխարհի շատ երկրներում կառավարության ծրագրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի