16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

“Գարեգին Նժդեհ” հայրենակցական նախաձեռնությունը պահանջում է Սերժ Սարգսյանից առանց մեկ վայրկյան վարանելու պաշտոնանկ անել

“Գարեգին Նժդեհ” հայրենակցական նախաձեռնությունը հայատրարություն է տարածել, որով դատապարտում է Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգությունը: Հայտարարության մեջ մանսվորապես ասվում է.

“Գարեգին Նժդեհ” հայրենակցական նախաձեռնությունը /ք․ Գորիս/ խստորեն դատապարտում է Սյունիքի մարզպետ՝ տխրահռչակ Սուրիկ Խաչատրյանի տան առջև մահվան ելքով տեղի ունեցած միջադեպը: Լիսկայից ամեն ինչ սպասելի էր, բայց ցինիզմի և ամենաթողության այսպիսի դրսևորման բանը դեռ չէր հասել:

“Գարեգին Նժդեհ” հայրենակցական նախաձեռնությունը պահանջում է Սերժ Սարգսյանից առանց մեկ վայրկյան վարանելու պաշտոնանկ անել գլխակեր մարզպետին, ում հետ կապված երեկվա դեպքն ապացուցեց, որ նա, իրեն անպատիժ զգալով, սպառնալիք է ոչ միայն պետության անվտանգությանը /հիշենք, օրինակ, Սյունիքի արոտավայրերը պարսիկներին տրմադրելու հարցը/ այլև մեծ վտանգ է ներկայացնում ՀՀ քաղաքացիների կյանքին: Իսկ վերջում ինչպես միշտ պարզվում է, որ “մեղավորը” թիկնապահ Զարզանդն է․․․

“Գարեգին Նժդեհ” հայրենակցական նախաձեռնություն, Գորիս, 03.06.2013թ․

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ