06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Վերջապես ո՞վ է Լիսկայի Զարզանդը

Գորիսում, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի /Լիսկա/  տան դիմաց տեղի ունեցած սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանականերում ձերբակալվածների թվում է նաեւ մարզպետի օգնական եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Վերջինս սովորաբար ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվում սկանդալային պատմությունների հետեւանքով: 

Ըստ մամուլի հրապարակումների, այս նույն Զարզանդը տարիներ առաջ Սյունիքի դատավորներից մեկին էր ծեծել, իսկ բոլորովին վերջերս` 2013-ի մարտի 26-ին Կապանում Զարզանդ Նիկողոսյանը ծեծի էր ենթարկել 43-ամյա Արմեն Վարդանյանին, գիշերային ակումբի աստիճավանդակներից վայր գցելով նրան: Ոստիկանությունը նույնպես պաշտոնապես հաստատել էր դա:

Ուշադրություն դարձրեք` Henaran.am-ի այդ հրապարակմանը, թե Զարզանդ Նիկողոսյանը Սուրիկ Խաչատրյնի թիկնապահն է,  Սյունիքի մարզպետարանը արձագանքեց, նշելով, որ “Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը թիկնապահ չունի եւ չի ունեցել, իսկ նման դեպք կապել Ս.Խաչատրյանի անվան հետ՝ տեղին չէ”:Նաեւ մարզպետարանից տեղեկացրին, որ Զարզանդ Նիկողոսյանը  2005թ սեպտեմբերի 1-ից մինչեւ 2011թ. հունվարի 21-ը աշխատել է մարզպետի օգնական: 

Հետաքրքիր է, որ հունիսի 2-ին Զարզանդը նորից հայտնվեց մարզպետի կողքին ` նրա անունը դարձյալ շրջանառվում է որպես Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ: 

Հիշեցնենք, հունիսի 2-ին մարզպետի տան մոտ սպանվել է “Վարարակն” ԲԲԸ-ի փոխտնօրեն Ավետիք Բուդաղյանը. նրա եղբայրը` գնդապետ Արտակ Բուդաղյանն ու մարզպետի թիկնապահներից մեկը հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ