09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Պաշտպանության նախարարը շտապ խորհրդակցություն է հրավիրել

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ շտապ խորհրդակցություն է հրավիրել: Մասնակցել են ՊՆ փոխնախարարները, ԳՇ պետը, ՀՀ ՊՆ եւ ԳՇ վարչությունների պետերը:

Անդրադառնալով միջադեպին` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. “Սա մեզ համար չափազանց մեծ ցավ է, կրկնակի ցավ ու կրկնակի ողբերգություն, քանի որ այն տեղի է ունեցել ապագա սպաների կրթական հաստատությունում: Մեզ համար անթույլատրելի են նման երեւույթները: Ցանկացած կերպ դրանք պետք է արմատախիլ արվեն ԶՈՒ-երից: Նման ոչ մի դեպք չպետք է անպատիժ մնա”:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ գրառման, նախարարը  հանձնարարել է իրականացնել ծառայողական մանրազնին քննություն եւ պատժել բոլոր մեղավորներին:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 1-ին, ժամը 21:05-ի սահմաններում պահակակետի հերթափոխի ժամանակ, 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում

Արմեն Մելքումյանը ձերբակալված է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ