14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սյունիքում ստորագրահավաք է

“Ես սա չեմ համարում սովորական սպանություն: Ցանկացած սպանություն դատապարտելի է, իհարկե ու ցավալի: Սակայն եթե մի բան տեղի է ունենում բարձրաստիճան պաշտոնյայի շրջապատում և այդ պաշտոնյան Սուրեն Խաչատրյանն է, արդեն իսկ և կասկածելի է, և դատապարտելի է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց  “Ժառանգության” անդամ Դավիթ Սանասարյանը:

Ըստ Դավիթ Սանասարյանի` Սուրեն Խաչատրյանի անձի հետ կապվում են մի շարք ահաբեկումներ.” Ի վերջո, սա այն մարդն է , որ Րաֆֆի Հովհաննիսյանի վերաբերյալ ասել էր, թե ամբողջ Հայաստանի առաջ գլուխը կջարդի: Սա պարզապես մի երևույթ է, որից պետք է անհապաղ ազատվել”,-նշեց Դավիթ Սանասարյանը:

Դավիթ Սանասարյանը “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում նախաձեռնություն է ստեղծել` “Պահանջում ենք Լիսկային ազատել մարզպետի պաշտոնից և պատասխանատավության ենթարկել” նպատակով:

Երեկվանից այս էջին իրենց մասնակցության հայտն են ներկայացրել շուրջ 700 օգտատերեր: Դավիթ Սանասարյանը տեղեկացնում է, որ խմբի նախաձեռնողները պատրաստվում են իրականացնել նաև բողոքի ակցիաներ:

“Չեք պատկերացնի, թե ինչքան զանգ ենք գրանցել Գորիսից: Մարդիկ ահաբեկված են, բայց այս անգամ վճռական են տրամադրված: Սյունիքում արդեն ստորագրահավաք է մեկնարկել համանուն պահանջով”,-հավելեց Երևանի ավագանու “Բարև Երևան” դաշինքի անդամը: Դավիթ Սանասարյանը հույս հայտնեց, որ այս անգամ Սյունիքի մարզպետը կպատժվի:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ