Ավագանի ախպերը օժանդակում է ախպոր ապօրինությանը

Ավագանու եղբայրը, որպես արվեստանոց սեփականաշնորհել է կոոպերատիվ շենքի 51քմ-ը: Բազմաթիվ հակասություններով հագեցած այս պատմությունը 5 տարի արդեն լուծում չի ստանում:
“Շինարարների 2 շենքը կոոպերատիվ 15 հարկանի շենք է և շահագործման է հանձնվել 78 թվին`63 աշխատողների կողմից ներդրած գումարով կառուցված շենք է, գումարի 43 տոկոսը կանխիկ ենք մուծել,մնացած մասը 15 տարվա ընթացքում փակել ենք բանկում”,-Henaran.am-ին պատմեց շենքի բնակչուհի Գրետա Ավետիսյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ 2005 թվականից իրենց շենքը առանձին համատիրություն է` “Պետլան-2” անվամբ :
Շինարարների 2 շենքի 14 հարկերն են միայն բնակելի, իսկ նկուղային հարկը բնակիչները օգտագործում են միասնաբար ի նպաստ շենքի կարիքների.”Մինչև երկրաշարժը օգտագործում էինք որպես սրահ` հարսանիքների և սգո հանդեսների համար: Երկրաշարժից հետո արդեն բոլորով օգտագործեցինք այն որպես ռեստորոն”:
2008 թվականին թաղապետարանը դիմելով կառավարությանը շենքի բնակիչների ընդհանուր բաժնային սեփականությունից 51 քմ վաճառում է , վկայակոչելով օրենք,որի կետերը ըստ մեր զրուցակցի խախտվել են:
Արդեն 4 տարի այս շենքի բնակիչները պայքարում են, նրանք անցել են տարբեր դատական ատյաններով, սակայն արդարությունը դեռ չի վերահաստատվել:Նրանք պահանջում են անվավեր ճանաչել Լիպարիտ Շահինյանին վաճառված տարածքի սեփականաշնորհման վկայականը և շենքի տարածքը վերադարձնել իրական տերերին:
Գրետա Ավետիսյանը պնդում է, որ իրենք իրենց իրավունքների համար մինչև վերջ են պայքարելու:
Գրետա Ավետիսյանը պնդում է,որ Լիլպարիտ Շահինյանին վաճառել են այս տարածքը քանի որ վերջինս Աջափնյակ համայնքի ավագանու անդամ Համբարձում Շահինյանի եղբայրն է:
Բազմաթիվ դատական ատյաններով անցնելուց հետո գործը կրկին վերաքննիչ դատարանում է:
Գրետա Ավետիսյանը հավատում է, որ գուցե այս անգամ դատավորը արդարացի վճիռ կկայացնի: