Մանկագիրը մանկանում է մանուկների կողքին

Չնայած Սաթենիկ Ղազարյանի մեծ ցանկությանը նրա նոր մանկական գիրքը` “Խելացի թագավորը” լույս կտեսնի հունիսի 2-ին.” Տեխնիկական պատճառներով չհասցրին, թեեւ շատ էի ուզում այն այսօր նվիրել թոռնիկիս` Ալիսին և մնացած բալիկներին: Այսօր մի շարք հանդիպումներ ունեմ մանուկների հետ, օրս` լեցուն ու հագեցած կլինի , կրկին կհայտնվեմ հեքիաթի աշխարհում”,-Henaran.am-ի հետ կիսվեց Սաթենիկ Ղազարյանը:
“Առաջին մանկական բանաստեղծությունը ծնվեց առաջնեկիս ծննդից հետո, այդ ժամանակ 22 տարեկան էի, հետո հեքիաթի սերը տարավ երևակայության խորքերը ու ծնվեց “Ո՞վ է ամպը “ պատմվածաշարը”,- պատմեց մանկագիրը:
Սաթենիկ Ղազարյանի հերոսուհին` Թմբլիկը տարօրինակ կերպար է` հետաքրքրասեր, մի քիչ չարաճճի ու շարունակ տարբեր արկածների հանդիպող:
Սաթենիկ Ղազարյանը փոքր տարիքում միշտ շրջել է մանկական հեքիաթների գիրքը թևի տակ և բոլոր հանդիպողներին խնդրել իր համար հեքիաթ կարդալ, այդ հարցաշատ փոքրիկին նա գտավ Թմբլիկի կերպարում.”Թմբլիկը շարունակ փորձում է բացահայտել աշխարհը: Նա շարունակ հարցնում է.” Անձրևն ինչից՞է, ջուրը ինչից՞է , ծիծաղն ինչից՞է՝: Նա քիթը ամեն տեղ խոթում է, ըկնում է ցեխի մեջ, կորչում, ընկերանում գորտերի հետ”,-նշեց Սաթենիկ Ղազարյանը:
Սաթենիկ Ղազարյանը ինքն է նկարում իր հերոսներին.” Հեքիաթը որ ես զգում եմ իրենց ,որ գծում եմ ձեռքս մանուկի նման է աշխատում: Ավելի ճիշտ է լինում ,որ ես վերաարտադրում եմ նրանց ում տեսել եմ իմ երևակայության մեջ”:
Սաթենիկ Ղազարյանը շնորհավորում է բոլոր մանուկներին հունիսի 1-ի կապակցությամբ և ցանկանում է նրանց անամպ երկինք: