25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ ասես գրում են, նախարարի 1 հրամանով. Վերահսկիչ պալատի ցնցող բացահայտումները

Այսօր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի խորհրդի նիստի ժամանակ գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման գործընթացի օրինականության և արդյունավետության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը հաստատվեց:

Նիստն, իհարկե, դռնփակ էր, սակայն ավրտից հետո լրագրողների հետ հանդիպմանը Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց իրենց ուսումնասիրությունների արդյունքներն ու առաջարկները:

Նա հայտնեց, որ վերջին ստուգումների ընթացքում պարզվել է, որ շինարարական հաշիվներում գնումներն ավելանում են մոտ 83 տոկոսով:

՛՛Սա նշանակում է, որ ես կամ մեզանից մեկը կարող է գնել մետաղապլաստե դուռ, կարող է վճարել 30 հազար կամ 50 հազար դրամ, իսկ պետական բյուջեով գնման դեպքում դրա վրա ավելանում է ևս 83%: Մենք երկար ժամանակ խոսել ենք ատկատներից ու այս խնդիրներից, Վերահսկիչ պալատի նախագահն ուղիղ երկու տարի առաջ ԱԺ-ի ամբիոնից խոսել է այս խնդիրների մասին, աննախադեպ տոկոսների մասին, հաճախ անհիմն ու տրամաբանությունից դուրս կիրառվող տոկոսների մասին, արդյունքում ուղիղ մեկ ու կես տարի է մի նախարարությունից նախագիծը գնացել է մյուս նախարարություն, Էկոնոմիկայից Ֆինանսներ, նորից հետ ու հիմա նորից հետ է եկել Քաղաքաշինության նախարարության ոլորտ՛՛,-ասաց Զաքարյանը:

Նա նշեց, որ օրինակ՝ մետաղապլաստե դռները, եթե  տեղական արտադրության են, ապա արժեն 37.870 դրամ: Սրանց տեղադրման վրա ավելացվում են այլ նյութերի ծախսերը, պահեստավորման նախապատրաստման, վերապատրաստման ծախսերը, շահույթը և այլն, իսկ արդյունքում այդքան գումար արժողությամբ ապրանքի տեղադրումը եթե պետական բյուջեի միջոցով է կատարվում, ապա արժենում է մոտ 66 հազար դրամ: Այսինքն՝ մոտ 71% ավելի է կիրառվում: Ավելի թանկ ապրանքն, օրինակ՝ 70 հազար դրամ արժողությամբը, գնվում է 119.400 դրամով:

Իշխան Զաքարյանն ասաց, որ իրենք նոր կարգ են առաջարկում, որի կիրառման դեպքում 37.870 դրամ արժողությամբ նույն քառակուսի մետրի համար պետությունը կվճարի 49 հազար դրամ:

Նա նաև բերեց զուգարանակոնքերի օրինակը: 30 հազար դրամ արժողությամբ զուգարանակոնքերը պետական բյուջեով տեղադրամն դեպքում արժենում են 64 հազար 606 դրամ, իսկ ավելի թանկարժեքները՝ 253 դրամ արժողությամբ զուգարանակոնքերն, արժենում են 493 հազար դրամ: Վերահսկիչ պալատի առաջարկած նոր կարգով 30 հազար դրամ արոժողությամբը կլինի 46 հազար դրամ, իսկ 253 հազարը՝ 334 հազար դրամ:

Իշխան Զաքարյանը նշեց, որ 2013 թ-ի բյուջեով վարկային միջոցներով, դրամաշնորհներով իրականացվող շինարարության ծավալը 197 միլիարդ է կազմում: Իրենք առաջարկում են սա կրճատել 19%-ով, որը կազմում է 35 միլիարդ դրամ: ՛՛Մենք խորապես համոզված ենք, որ ատկատներ կոչվող երևույթը գնում է հենց այս գումարներից: Խորապես համոզված ենք, որ հաճախ առանց հիմքերի ու տրամաբանության, նախարարի մեկ հրամանով վերադիր ծախսերը  5.3 տոկոսից դառնում է 9.1 տոկոս:

Դպրոցներում, մանկապարտեզներում, գրադարաններում, մշակույթի տներում, ցանկացած տեղ տեղադրում են եվրոդռներ, պատուհաններ, հիմնականում տեղական արտադրության, կիրառում են տոկոսներ՝ պահեստավորում, փաթեթավորում, տեղափոխում, ինչ ասես գրում են, այսինքն՝ ուզում են ցույց տալ, որ դպրոցում տեղ չկա, հատուկ տեղ են պատրաստում, որ պահեստավորում անեն, փաթեթավորում՛՛,-ասաց Զաքարյանը:

Վերահսկիչ պալատի ղեկավարի խոսքով՝ այս հարցերին կառավարությունն է անդրադառնում և իրենք էլ չեն զիջելու, ու մեկ-երկու ամիս աշխատելուց հետո այս նոր կարգը դարձնելու են կառավարության որոշում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ