08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Կյանք նվիրենք կենսասեր այս երեխաներին /ֆոտո, վիդեո/

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի առաջին տիկին, “Նվիրիր կյանք” հիմնադրամի նախագահ Ռիտա Սարգսյանը հունիսի 1-ին գեղեցիկ տոն էր կազմակերպել արյան հիվանդություն ունեցող երեխաների համար:

Բոլոր հյուրերը` շոու-բիզնեսի աստղերը, դերասանները, գործարարներն ու մտավորականները, բոլոր-բոլորը իրենց հետ նվերներ էին բերել փոքրիկներին: Բայց մինչեւ նրանք նվերները հանձնեին, փոքրիկները մեծերին նվիրեցին  հիմնադրամի կողմից պատրաստած նվերներով լի տոպրակները:

Իսկ այնտեղ` ձայնասկավառակ էր հիմնադրամի ձոներգով եւ փոքրիկ կրծքանշան, որը խորհրդանշում է, որ նրանցից յուրաքանչյուրը իր լուման է ունեցել գուցե հենց այդ պահին իրեն նվեր մատուցող երեխայի կյանքը փրկելու համար:

Մաղթանքը մեկն էր`առողջություն եւ կյանք հիվանդ երեխաներին: Այն երեխաներին, ովքեր պայքարում են, ովքեր ուժեղ են, ովքեր իրենց կենսասիրությամբ կորով են տալիս մեծահասակներին: Սոֆին լավ է սովորում: Նա բժիշկ է ուզում դառնալ: Պարզապես սիրում է, մայրը գրադարանավար է, իսկ հայրը արտերկրում է աշխատում: Քույր ու եղբայր չունի: Արդեն մի քանի տարի հետո` ինքն է կյանք պարգեւելու երեխաներին:

Դիտենք տեսնայութն ու մեր լուման ունենանք բոլորի երեխաների առողջության գործում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ