15 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախախորհրդարանը՝ Վանաձորում ՝

Մայիսի 19-ին Վանաձորում կայացավ Նախախորհրդարանի անդամների հանդիպումը տեղի ակտիվ քաղաքացիների հետ: Հանդիպման ընթացքում Նախախորհրդարանի անդամները ներկայացրին նոր որակի կառավարման համակարգ ունեցող պետության հիմնադրման շուրջ մոտեցումները և ռազմավարության հաջորդական քայլերը: Քննարկում ծավալվեց օր առաջ ինքնակազմակերպման անհրաժեշտության, քաղաքացիական անհնազանդության և  անցնցում իշխանափոխության վերաբերյալ: Հանդիպում-քննարկման արդյունքում ձևավորվեց շարժման համակիրների տեղական խումբ, որը  որոշեց սույն թվականի մայիսի 28-ին կազմակերպել […]

Վարչական դատարանը նույնպես մերժեց ՛՛Բարեւ Երեւանին՛՛

Քիչ առաջ ՀՀ վարչական դատարանը հրապարակեց  ՛՛Բարեւ Երեւան՛՛ կուսակցությունների դաշինքի` Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով հայցի վճիռը: “Բարև Երևան”-ի հայցը համարվեց անհիմն և մերժվեց: Նիստը նախագահեց դատավոր Կարեն Ավետիսյանը:

Ձեզ ասում են զբաղվեք կոնկրետ գործով, դուք էլի այլ բան եք ասում … վարչապետը Բագրատյանի հետ վիճելու անկություն չունի

Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը այսօր Ազգային ժողովում մեղադրեց վարչապետ Տիգրան Սարգսյանին, թե նա ճիշտ չի նշում գազի գինը` շփոթեցնելով պատգամավորներին: Եվ հետո էլ ներկայացված վերլուծությունները պարզապետ զայրացնում են պատգավորին: Ըստ Բագրատյանի, եթե կառավարությունը չխառնվի գազի գնագոյացմանը, ապա այն չի թանկանա:  Պատասխանելով նախկին վարչապետին` Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշեց, որ վերլուծությունների համար ակնկալում է […]

Գեյ-շքերթը Թբիլիսիում քաոս է ստեղծել /վիդեո/

Թբիլիսիում նախատեսված գեյ-շքերթը բախումների է վերածվել: Քաղաքային իշխանությունները հրաժարվեցին ակցիան արգելելու գաղափարից, որից հետո այն տեղի ունեցավ եւ արդյունքում տուժեց 17 մարդ, որոնցից 3-ը իրավապահ մարմինների աշխատակիցներ են:  Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, ոստիկանությանը հաջողվել է ակցիայի կազմակերպիչներին եւ մասնակիցներին ապահով վայր տեղափոխել մայրաքաղաքից դուրս: Բախումներից մեկը տեղի է ունեցել, երբ շքերթի մասնակիցների ավտոբուսը հայտնվել […]

Ազգային ժողովը մերժեց ՛՛Մարտի 1-ի՛՛ հանձնաժողովի մասին նախագիծը

57 “դեմ”, 48 “կողմ”, 2”ձեռնպահ”-ով այսօր Ազգային ժողովը մերժեց ՛՛Մարտի 1՛՛-ի դեպքերն ուսումնասիրող  ժամանակավոր հանձանաժողով ստեղծելու մասին նախագիծը, որի հեղինակը ՀԱԿ խմբակցությունն է: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քննարկելու, քանի որ օրինականության հետ կապված խնդիր կա:  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը ձեռնպահ քվեարկեցին:  

Փաշինյանը չի տեսնում, վարչապետը չի համոզում. ԱԺ-ում թեժ է

 “Պարոն Փաշինյան, ձեր բնույթն է` չտեսնել կառավարության կատարած որեւէ աշխատանք, հազարավոր մարդիկ ստանում են առարկայական օգնություն կառավարությունից, միայն մատնանշում եք այն բացթողումները, ակնհայտ են, ոչ միայն ձեր, այլեւ բոլորի համար: Իսկ թանկացման վերաբերյալ` այդտեղ թաքցնելու բան չկա”,- ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հակադարձեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Պատգամավորը ցանկանում էր իմանալ, թե ով է փոխահոտուցելու […]

Անդրիաս Ղուկասյանը կուսակցություն կստեղծի

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը մինչև տարեվերջ պատրաստվում է ստեղծել նոր կուսակցություն: Այսօր մամուլի ասուլիսին հասարակությանը նախագահական ընտրությունները հացադուլով բոյկոտած նախկին նախագահի թեկնածուն  նշեց, որ այ որոշման պատճառը հասարակությունում եղած լարվածությունն է, որը հասել է կրիտիկական պահի եւ  կարող է բերել բախումների: “Ներկա դրությամբ ընդդիմության հատվածում կա անհրաժեշտություն նոր քաղաքական ուժերի ձևավորման: Գտնում եմ, […]

Սայթաքե՞լ Րաֆֆի Հովհաննիսյանը

“Ժառանգություն” կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանին չեն  զարմացնում ընտրություններից հետո տեղի ունեցող պրոցեսները: Քաղաքական գործչի դիտարկմամբ` իշխանությունների լեգիտիմության աստիճանը զրոյական մակարդակի վրա է : Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ստեփան Սաֆարյանը կանխատեսեց վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների և իշխանությունների շղթայական կապի մասին.” Ամենափոքրիկ իրադարձությունը չափազանց մեծ ռեակցիա է ստանում: Կանխատեսումներ անել, թե երբ կփլուզվեն այս իշխանությունները, իհարկե, […]

Էպոսագետի տեսակցության արգելքը վերացվեց

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Գագիկ Պողոսյանը  ԱԻՄ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի մեջ մեղադրվող էպոստագետ Վարդան Սեդրակայանի, Խաչատուր Պողոսյանի եւ Սամվել Հարությանի դատաքննության հերթական նիստը նշանակեց հունիսի 1-ին: Դատաքննությունը սկսելուց հետո դատարանը պետք է լսեր վկաներին: Բացի ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի զոքանչից` այլ վկաներ չէին եկել: Ավելի շուտ սպասել […]

Դարձյալ կարկուտ

Մայիսի 19-20-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում, 21-23-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը կնվազի 2-3, 20-ին արևելյան շրջաններում 4-6 աստիճանով, 21-ին նույնքանով կբարձրանա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված