31 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

”Ճանաչիր Երևանը” խորագրով մրցույթ-հեծանվավազքում հաղթեցին վանաձորցիները

Մայիսի 26-ի երեկոյան պարզ դարձան ”Ճանաչիր Երևանը” խորագրով մրցույթ-հեծանվավազքի հաղթող թիմերը։ Ամենաարագը Վանաձորը ներկայացնող ՙՎանաձորը՝ համահայկական երիտասարդական մայրաքաղաք՚ թիմն էր, երկրորդ հորիզոնականում ՙ3+2՚ թիմն էր, իսկ երրորդ տեղը գրավեց ՙԱմբա՚-ն։ Թիմերի ղեկավարների անհատական մրցույթում նույնպես հաղթող ճանաչվեց առաջին տեղը զբաղեցրած ՙՎանաձորը՝ համահայկական երիտասարդական մայրաքաղաք՚ խմբի ավագ Սերգեյ Պետրոսյանը։ Սերգեյն այս տարի ավարտում է ֆիզիկական կուլտուրայի պետական […]

Նյարդերը տեղի են տալիս. այս ու նախորդ խորհրդարանները

”Ժառանգության” կուսակցության վարչության անդամ, 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ նախորդ շաբթվա խորհրդարանական քննարկումները ցույց տվեցին, որ այս խորհրդարանը որակի առումով շատ ավելի վատն է, քան նախորդն էր: ”Իհարկե հետըթնաց է, ես ասել եմ և կասեմ` այս խորհրդարանը շատ ավելի վատն է, քան նախորդն էր”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սաֆարյանը:  Հարցին, թե ինչու […]

Երիտասարդական նվագախմբի նոր նախաձեռնությունը

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ. Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի շրջանավարտներն իրենց ավարտական աշխատանքները ներկայացնում են երիտասարդական նվագախմբի հետ։ Մայիսի 25-ին 5 շրջանավարտներ մասնագիտական հանձնաժողովին ներկայացրին իրենց ստեղծագործությունները: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ առաջարկը կոնսերվատորիայի ղեկավարությանն էր, իսկ երիտասարդական նվագախումբը սիրով համաձայնել է։ […]

Ինչու գազը թանկացավ ընտրություններից հետո, որքան է ”ՀայՌուսգազարդում” աշխատավարձը /վիդեո/

” ”ՀայՌուսգազարդ”-ը տնտեսվարող սուբյեկտ է և աշխատանքը, գործունեությունը կազմակերպում է զուտ տնտեսական նպատակահարմարություններից ելնելով: Գործընթացը միգուցե զուգադիպել է, բայց պայմանավորել կամ կապել ընտրական գործընթացների հետ, ես ճիշտ չեմ համարում: Գազի սակագինը առաջին հերթին ձևավորվում է միջազգային շուկայում, նոր մատուցվում, մատակարարվում մեզ”,-”Ազատություն” ռադիոկայանի Ֆեյսբուքյան ասուլիսում ասել է ”ՀայՌուսգազարդ”-ի մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը` պատասխանելով հարցին, թե ինչու […]

Պարզագույն բանաձև, որը շատ դժվար է տեղավորվում դատարկ գլուխների մեջ…

Դերասան Աշոտ Ադամյանը Ֆեյսբուքյան էջում գրում է. ”Ներկայիս համաշխարհային դրվածքների փլուզումից կխուսափեն միայն այն երկրները, որոնք կկարողանան դուրս պրծնել համաշխարհային գերիշխանությանը ձգտող կառույցների ճիրաններից և իրենց ուշադրությունը կկենտրոնացնեն սեփական երկրի արժեքների վրա, որոնցից կարևորագույնը մարդկայինն է: Պարզագույն բանաձև, որը շատ դժվար է տեղավորվում դատարկ գլուխների մեջ… Շատերին էլ թվում է, որ դա հեքիաթի նման մի […]

Հենրիխ Մխիթարյանը Գայտանյայի հետ երգեց

Ուկրաինացի հայտնի երգչուհի Գայտանան մասամբ կատարեց իր խոստումը. նա խոստացել էր հայերեն երգել “Շախտյորի” օրհներգը, եթե Հայաստանի հավաքականի եւ “հանքափորների” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինայի առաջնությունում դառնար 25 գոլի հեղինակ: Սակայն Հենրիխ Մխիթարյանը ասել էր, որ իր համար կարեւորը որ գոլերով թիմին օգուտ բերի, ոչ թե խփում է, որ Գայտանան երգի: Եվ ահա Մխիթարյանը վերջին տուրում իր 25-րդ […]

Վարչապետի խոստովանությունը Սաթենիկ Սեյրանյանին

“Արմենիա” հեռուստաընկերության “Ռ-էվոլյուցիա” հաղորդաշարի հեղինակ-վարող Սաթիկ Սեյրանյանին հերթական հյուրը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստովանեց, որ իրականում իր մեղքերը շատ են: “Շա՞տ”՝ հարցրեց Սեյրանյանը: “Այո, շատ”՝ պատասխանեց վարչապետը՝ չմանրամասնելով  դրանք: Իսկ նախորդող հարցը՝ թե վարչապետի ձայնը տաք տեղից է գալիս, քանի որ վերջինիս երեխաները Իսպանիայում են ապրում եւ ապահովված են, եւ ինչպես ՀՀ քաղաքացին հավատա վարչապետի […]

Ինչի՞ համար է Հովիկ Աբրահամյանը ամաչում, վախենում եւ ափսոսում

“Կենտրոն” հեռուստաընկերության  “Հայելու առաջ” հաղորդաշարի հյուրն էր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հաղորդաշարի ավանդական բլից հարցերը հաղորդաշարի հեղինակ-վարող  Անժելա Թովմասյանը տվել է նաեւ ԱԺ նախագահին: -Ես վախենում եմ… -Անարդարությունից: -Ամաչում եմ ինչի համար… -Ամաչում եմ իմ չարածների համար: -Ափսոսում եմ ինչի համար… -Ափսոսում եմ, որ այս տարիներին ավելի շատ բան կարող էինք մենք անել, […]

Վրաերթի է ենթարկվել “Գանձասար” ֆուտբոլային ակումբի տնօրենը

Այսօր՝ մայիսի 26-ին վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ըստ Shamsyan.com-ի,    ժամը 16:00-ի սահմաններում, Երեւանի Իսակովի պողոտայի բնակիչ, 20-ամյա Արտուր Սուքիասյանը վարելով Lexus մակնիշի 85 QA 888 համարանիշի ավտոմեքենան, Մաշտոցի պողոտայում՝ “Ավիատրանս” ընկերության դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, երբ վրաերթի վայրից […]

Կանայք ընդդեմ տղամարդկանց. մարզերում համայնքի ղեկավար են ընտրում

Կիրակի մայիսի 26-ին մի քանի համայնքներում՝ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրություններ են: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի, Կոտայքի մարզում  համայնքի ղեկավար են ընտրում Նոր Հաճըն քաղաքում եւ Նուռնուս գյուղում: Նոր Հաճընում գործող քաղաքապետ, ԲՀԿ-ական Գագիկ Մաթեւոսյանի դեմ առաջադրվել է ավագանու անդամ, ՀՀԿ-ական Շուշանիկ Նազարյանը: Վերջինս ավագանու անդամ է եւ ինքնառաջադրվել է: Նուռնուսում՝ գործող գյուղապետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված